Ինչի՞ մասին է երգում Լեդի Գագան իր «հայկական» տեսահոլովակում

Հայտնի մեգաաստղ Լեդի Գագան հանրությանն է ներկայացրել նոր  տեսահոլովակ, որը նկարահանված է հայ մեծանուն ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի մոտիվներով։ Տեսահոլովակը նկարահանվել է «911» երգի հիման վրա։ Տեսահոլովակի վերջում երկրպագուները տեսնում են, որ այդ ամենը երգչուհու պատկերացումներն էին, որը ավտովթարի էր ենթարկվել։

Լեդի Գագայի խոսքերով…

«Այս տեսահոլովակը շատ անձնական պատմություն է հոգեկան առողջության և այն մասին, որ երազանքները կարող են փոխգործել ու հերոսներ ստեղծել՝ մեր մեջ ու մեր շուրջը»։

Երգչուհին նաև նշել է, որ տեսահոլովակը նկարահանվել է պանդեմիայի շրջանում։ «911»-ը ներկայացնում է Լեդի Գագայի վերաբերմունքը հակափսիխոտիկ օլանզապին դեղորայքի հանդեպ։ Գագան պատմել է.

«Ես ընդունում եմ հակափսիխոտիկ միջոցներ, քանի որ ես միշտ չէ, որ կարողանում եմ կառավարել այն ամենն, ինչ անում է իմ ուղեղը։ Ես գիտեմ դա։ Ինձ պետք է դեղամիջոցներ ընդունել, որպեսզի կարողանամ կանգնեցնել այդ գործընթացը»։ 

«Այն ամենն, ինչ ժամանակին իմ ամենօրյա կյանքն էր, այժմ փոքրիկ ֆիլմ է դարձել. պատմություն, որն այլևս անցյալում է։ Սա ցավի պոեզիա է»…

Տեսահոլովակի ռեժիսորն է հնդիկ Թարսեմ Սինխը, որը երբեք չի թաքցրել իր ակնածանքը հայազգի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի հանդեպ, ու այն փաստը, որ վերջինին ստեղծագործությունները իր ոգեշնչման աղբյուրն են։ 

«Ես տրվում եմ իմ էմոցիաներին,

Շարունակում եմ ինքս իմ մասին ատելության խոսքեր կրկնել,

Ես արդեն, որքան կարող էի,  լսել եմ այդ ձայները,

Կարծես՝ այլ տարբերակ չունեի…

Սա բիոլոգիական երևույթ է,

Իմ տրամադրությունն անցնում է մանիակալ վիճակի,

Ես կուզեի ծիծաղել ու լավ ընկերներ ունենալ։

Զգուշացիր, կյանք, ես գալիս եմ…

Ես չեմ կարողանում նայել, թե ինչպես եմ լաց լինում,

Չեմ կարող կրկին տեսնել, թե ինչպես եմ լալիս,

Ես չեմ կարողանում նայել, թե ինչպես եմ լաց լինում,

Չեմ կարողանում տեսնել՝ ինչպես եմ լալիս, սա ավարտն է…

Իմ առաջին թշնամին ես եմ. զանգիր 911,

Իմ առաջին թշնամին ես եմ. զանգիր 911,

Իմ առաջին թշնամին ես եմ՝ ամենառաջին օրվանից։

Զանգիր 911, իսկ հետո՝ ևս մեկ անգամ»…