Ինչից է մահացել նորածինը. մանրամասներ

Այսօր «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում մահացած 2 օրական երեխայի մոտ եղել է թթվածնային քաղց, ունեցել է անեմիա՝ սակավարյունություն:

Այս մասին NEWS.am-ին հայտնեց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Գեւորգ Դերձյանը:

Ավելի վաղ Shamshyan.com- ը հայտնել էր,  որ քիչ առաջ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում մահացել է 2 օրեկան նորածին աղջիկ։

Երեխան ծնվել է 2 օր առաջ Գեղարքունիքի մարզի բժշկական կենտրոններից մեկի ծննդատանը, այսօր երեխայի վիճակը վատացել է, և նրան տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել է։

Կայքի տեղեկություններով՝ երեխայի հարազատները նորածնի մահվան մեջ մեղադրում են իրենց մարզի բժշկական կենտրոնի բժիշկներին, դիմել են Ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Երեխայի 28-ամյա մայրն այս պահին գտնվում է հիվանդանոցում, բժիշկների հսկողության տակ։ Աղջնակը երիտասարդ ընտանիքի առաջնեկն էր։