Ինչո՞ւ են տղաարդիկ նախընտրում իրենցից տարիքով մեծ կանանց. ի՞նչ առավելություններ ունեն այդ կանայք (լուսանկարներ)
Շատ տղամարդիկ նախընտրում են շփվել իրենցից տարիքով մեծ կանանց հետ: Ինչո՞ւ: Պետք է, որ տղամարդուն հետաքրքիր լինեն իր տարիքի կամ էլ իրենից տարիքով փոքր կնոջ հետ հարաբերությունները:
Եկեք բացահայտենք։
Տարիքով կանայք շքեղ են
30-ին մոտ կանայք կարողանում են գտնել իրենց ոճը և դիմահարդարումը: Հենց այդ տարիքում է կինը հասկանում, որ իր համար ոչինչ չպետք է խնայի: Թանկ հագուստ է կրում, խնամում է դեմքը և շատ շքեղ տեսք է ունենում:

Տարիքով կանանց հետ հետաքրքիր է
Սա չի նշանակում, որ երիտասարդ աղջիկներն անուղեղ են և խոսել չգիտեն: Սակայն տարիքով կանայք ավելի լայն են մտածում: Նրանք ավելի կրթված են, չեն վախենում իրենց կարծիքն արտահայտելուց: Դա տղամարդկանց դուր է գալիս:
Այդ կանանց էմոցիոնալ դաշտն ավելի հասուն է
Տարիքի հետ միասին մարդիկ կարողանում են կառավարել զգացմունքները: Տարիքով կանայք երբեք սկանդալներ չեն ստեղծում: Նրանք հասկանում են, որ ոչ ոք ոչինչ պարտավոր չէ: Զգացմունքների հետ չեն խաղում և գիտեն, թե ինչ են ցանկանում, այդ պատճառով էլ տղամարդիկ սիրում են նրանց:

Նրանք կարող են շատ բան սովորեցնել
Այս կանայք կյանքի հարուստ փորձ ունեն: Նրանք ամեն ինչ տեսել են իրենց կյանքում ու հասկանում են հարաբերությունների կարևորությունը: Տղամարդկանց դա շատ է դուր գալիս և գրավում է: Այդ կանայք կարող են իմաստուն լինել և լավ խորհուրդներ տալ:
Ֆինանսապես անկախ են
21-րդ դարում գումարի մասին մտածում են նույնիսկ շատ սիրահարվածներ: Ոչ ոք չի ցանկանում ուրիշի խնդիրներով զբաղվել: Տարիքով մեծ կանանց մոտ այս խնդիրը չկա: Նրանք արդեն ֆինանսապես անկախ են ու կայունացած:

Այն տղամարդիկ, ովքեր հավանում են տարիքով մեծ կանանց, շատ շուտ են հասունացել
Գոյություն ունեն այսպիսի տղամարդիկ, ովքեր հոգեպես շատ շուտ են հասունացել: Նրանք արդեն 20-25 տարեկան կանայք չեն հետաքրքրում:
Այդպես արել է բնությունը
Այս վարկածին հակված են հավատալու գիտնականները, որոնց նույնպես հետաքրքիր է, թե ինչու են տղամարդիկ հետաքրքրվում տարիքով մեծ կանանցով: Ասում են, որ տղամարդիկ ավելի շուտ են մահանում, քան կանայք, այդ պատճառով էլ կանայք 10-11 տարի մեծ պետք է լինեն տղամարդկանցից: