Ինչո՞ւ է կնոջ լռությունն ավելի վտանգավոր, քան նրա խոսքերը…

Մի վախեցեք կոնֆլիկտներից։ Վախեցեք այն օրվանից, երբ նա կդադարի խոսել։ Քանի որ երբ կինը կանգ է առնում, դա նշանակում է, որ նա այլևս չի վախենում հեռանալուց։ 

Կանայք խոսում են հույզերի լեզվով։ Դա իրոք այն միջոցն է, որի շնորհիվ կարող են բացվել և անկեղծ լինել զուգընկերների հետ։

Թանկագին տղամարդիկ, հասկացեք մի բան. երբ կինը վեճ է սկսում և կշտամբում է ձեզ, դա չի նշանակում, որ հարաբերությունները դեպի վատն են գնացել։ Դա նշանակում է, որ նա պարզապես վախենում է ձեզ կորցնելուց։

Գնահատեք այն, որ ձեր երկրորդ կեսը կարող է բացվել ձեր առաջ։ Նա արժանի է հարգանքի՝ ամեն ինչ ուղղելու և ձեր սերը պահպանելու իր վճռականության համար։

Զայրույթն ու վախը նույնպես հույզեր են։ Շատ ուժեղ հույզեր։ Երբեմն նրանք շատ ավելի խոսուն են, քան սերը։

Հավատաք, թե ոչ, բայց դուք չպետք է անհանգստանաք, երբ նա սկսում է «մարտը», քանի որ այդ ամենը հանուն սիրո է։

Վեճերը հարաբերությունների նորմալ մասն են կազմում։ Եթե ինչ-որ մեկը ձեզ ասի, որ երբեք իր զուգընկերոջ հետ հարաբերություններ չի պարզում, ապա նա ստում է։

Այնպես որ, մտածեք այն մասին, թե ինչ է տեղի ունենում ձեր հարաբերությունների հետ, եթե նա․

  • հանկարծ լռում է,
  • դադարում է փորձել,
  • այլևս չի վիճում ձեզ հետ,
  • դադարում է խոսել ձեզ հետ,
  • նա այլևս արցունքներ չունի։

Անհանգստացեք, երբ նրա լռությունն ավելի ուժեղ դառնա, քան խոսքերն են, քանի որ երբ կինը լռում է, նա դադարում է պայքարել ձեզ համար։ Վերջ, նա որոշել է կանգ առնել։ Դուք այլևս չարժեք նրա հույզերը։

Երբ կինը սիրում է, նա պատրաստ է պայքարել մինչև վերջ։ Նա ամեն բանի պատրաստ է իրավիճակն ուղղելու համար։

Բայց երբ նա լռում է, այլևս հետդարձի ճանապարհ չկա։

Այնպես որ, մի վախեցեք նրա հուզական պոռթկումներից։ Մի վախեցեք կոնֆլիկտներից։ Վախեցեք այն օրվանից, երբ նա կդադարի փորձել։