Ինչո՞ւ է մարդկությունը դադարել Լուսին թռչել. Հետաքրքիր մանրամասներ

Լուսինը մեզ ամենամոտը գտնվող տիեզերական մարմինն է: Առաջին վայրէջքը Լուսնի վրա տիեզերական ուսումնասիրությունների ոլորտում իրական հաղթանակ էր, որից հետո արբանյակի մասին մարդկոության գիտելիքներն ավելի հստակ սկսեցին դառնալ, սակայն… Մի շարք հաջող թռիչքներից հետո ամերիկյան լուսնային ծրագիրը խաթարվեց, և մարդկությունը կորցրեց մեծ հետաքրքրությունը սեփական արբանյակի նկատմամբ: Ի՞նչն էր պատճառը:

Լուսնային ծրագրեր միաժամանակ մշակվում էին ԽՍՀՄ-ում և ԱՄՆ-ում: Տիեզերական մրցաշարում ԽՍՀՄ-ի հաղթանակից հետո առաջին փուլում ամերիկացիների համար սկզբունքային նշանակություն ուներ չպարտվելը: Տիեզերքում առաջինը հայտնվեց խորհրդային տիեզերագնաց Յուրի Գագարինը: Սա ԽՍՀՄ-ի գիտատեխնիկական մտքի անվիճելի հաղթանակն էր. լուսնային ծրագիրն առաջանահերթ կարևորություն ստացավ:

Դեպի Լուսին թռիչք կատարելու, արշավախմբով վայրէջք կատարելու և հետ վերդառնալու տեխնիկական հնարավորություններն ի հայտ եկան նախկին հարյուրամյակի 60-ական թվականներին:

Ցավոք, այդ ժամանակ մահացավ Սերգեյ Պավլովիչ Կորոլյովը՝ խորհրդային հրթիռա-տիեզերական տեխնիկային հանճարեղ կոնստրուկտորը, պրակտիկ տիեզերագնացության հիմնադիրը: Այդժամ խորհրդային տիեզերական ծրագրի զարգացման տեմպերն անկում ապրեցին, և ամերիկացիներին հաջողվեց մի քայլ առաջ անցնել:

1969 թ. հուլիսի 20-ին Լուսնի վրա հաջող վայրէջք կատարեց «Ապոլլոն-11» նավի մոդուլը, և Նիլ Արմսթրոնգն ու Բազ Օլդրինը ոտք դրեցին Լուսնի մակերևույթի վրա:

Հետագայում ևս հինգ հաջող արշավանք իրականացվեց, և նախատեսվում էր ևս երեք թռիչք:

Սակայն անսպասելիորեն 1970 թ. հունվարին չեղարկվեցին սկզբում «Ապոլլոն-20»-ի, իսկ ինը ամիս անց՝ նաև «Ապոլլոն-18»-ի և «Ապոլլոն-19»-ի թռիչքները:

Լուսնային ծրագրի հետընթացի պատճառն արդյունքների ոչ բավարար գիտական արժեքն էր ու ծախսերը, որոնք ձևավորվում էին պետական բյուջեից, հարկատուներից:

Իսկ ի՞նչ է կատարվում այսօր: Մեկը մյուսին հետևում են պետական և մասնավոր կազմակերպությունների հայտարարությունները Մարս թռչելու պլանների մասին, պատրաստություն է ընթանում, իսկ Լուսինը կարծես անհետացել է, չի հիշատակվում: Ինչո՞ւ:

Պարզվում է, որ Լուսնի վրա և նրա կողքին հնարավոր է նկատել մի շարք անհավանական երևույթներ: Օրինակ՝ Լուսնի մակերևույթի շուրջ որոշ հատվածներում նկատվել են պայծառ, կարճ լուսարձակումներ, որոնք տարատեսակ էին՝ տարբեր գույների, ուղղություններով, պայծառության:

Սակայն ամենահետաքրքրիրն ու անսպասելին հայտնաբերված վառ շողացող օբյեկտներն էին, որոնք թռչում էին մեր արբանյակի մակերևույթից: Այդ խոշոր օբյեկտները լուսնային օրբիտ էին դուրս գալիս, ապա վերադառնում:

«Ապոլլոն» նախագծի արժողությունը բավական մեծ էր, և այս բոլոր դիտարկումները NASA-ն արհամարհել չէր կարող. ստեղծվեց գիտական համայնք, որը զբաղվում էր գրանցված անոմալիաների մասին տեղեկությունների հավաքագրմամբ և հետազոտմամբ: 1968 թ. NASA-ն տեղեկատու հրատարակեց, որում ժամանակագրական հերթականությամբ ամրագրված էին լուսնային բոլոր երևույթները: Դրանց թիվը կազմում էր 579:

1958 թ. Պուլկովյան աստղադիտարանում նկատեցին, որ Ալֆոնս խառնարանի մի մասը մի քանի ժամ շարունակ պատված է «գազի կարմիր ամպով»: Լուսնի վրա հրաբխային ակտիվության առկայության մասին հիպոթեզը միանգամից մերժվեց, քանի որ դա, ըստ գիտնականների ուսումնասիրությունների, ավարտվել էր մի քանի միլիարդ տարի առաջ: Հարցը բաց մնաց:

«Ապոլլոն-11»-ի թռիչքին ողջ աշխարհում հետևում էին միլիոնավոր մարդիկ:

Այդ ժամանակ անց էին կացնում Հյուսթոնի և արշավախմբի անդամների խոսակցությունների բաց հեռարձակում: Հետաքրքրված լսողներն արտասովոր ինտոնացիա նկատեցին և աստղագնացների զսպվածություն նկատեցին: Թվում էր՝ արշավախումբն ինչ-որ բան թաքցնում է եթերում, սակայն այս մասին պաշտոնապես ոչ ոք ոչինչ չհայտարարեց:

1979 թ. Մորիս Շաթլինը՝ NASA-ի նախկին աշխատակից, որը մասնակցել էր լուսնային ծրագրի համար ռադիոապարատուրայի ստեղծմանը, հրատարակեց «Տիեզերքից եկած մեր նախնիները» խորագրով գիրքը: Գրքում, մասնավորապես, ասվում էր, որ Շանթինը մասնակցել է կապի սեանսին, որում Նիլ Արմսթրոնգը խոսում էր անհայտ ծագման փոքրիկ օբյեկտների մասին, որոնք նկատել էր «Ապոլլոնից» քիչ հեռավորության վրա:

Տիեզերագնացները հայտնել էին նաև քարե բլոկների մասին, որոնք գտնվում էին վայրէջքի վայրից փոքր հեռավորության վրա: Երկրորդ աստղագնացը՝ Օլդրիջը, խոսում էր այդ բլոկների թույլ, գրեթե անգույն արտաքին լուսավորության մասին:

Կան վկայություններ, որ «Ապոլլոն-12»-ին ուղեկցել են անհայտ թռչող օբյեկտներ: Երկրային աստղադիտարաններում նկատել են երկու ՉԹՕ, որոնցից մեկը թռչում էր տիեզերանավի առջևից, իսկ մյուսը՝ հետևից:

Ավելի ուշ գտնվեցին մի շարք վկաներ, որոնք վստահեցրին, որ NASA-ում թաքցնում են լուսնային ճամփորդության մասին ողջ տեղեկությունը, «պահպանում են» լուսանկարներն ու ժապավենները, որոնք արվել են Լուսնի մակերևույթին: Մասնավորապես՝ դա հաստատել է Բոբ Դինը՝ ՆԱՏՕ-ում ВВС ուժերի շտաբից: Ըստ նրա՝ NASA-ն ցուցադրել է միայն «Ապոլլոն» ծրագրի լուսանկարների մի փոքր մասը, իսկ մնացածն այսօր այլևս գոյություն չունեն: Դինը խոսել է մի 40 տեսագրություններում մի քանի հազար կադրերի մասին:

Աստղագնաց Էդգար Միտչելը՝ «Ապոլլոն-14» արշավախմբի անդամներից մեկն ու Լուսնի վրա իր հետքը թողած վեցերորդ մարդը, ուղղակիորեն հայտարարել է, որ այլմոլորակայիններ գոյություն ունեն: Ըստ նրա՝ վերջիններս պարբերաբար այցելում են մեր մոլորակ: Միտչելն ի սկզբանե գաղտնիության պայմանագիր է կնքել, ըստ որի՝ նրան արգելվում է աշխատանքային տեղեկություններ տարածել առանց թույլտվության, սակայն, միևնույն է, ոչ պաշտոնական զրույցների ընթացքում նա միշտ կրկնում է, որ Լուսնի վրա անհայտ բնությամբ օբյեկտներ գոյություն ունեն:

Ամերիկացի նախկին աստղագնաց Ուիլյամ Ռութլեջը հայտնել է, որ «Ապոլլոնի» ևս երեք ծրագրեր են իրականացվել, միայն թե խստագույն գաղտնիության պայմաններում: Հայտարարության ապացույց է հանդիսացել Լուսնի հակառակ կողմում հայտնաբերված սիգարաձև օբյեկտը:

Հինգ կիլոմետր երկարություն ունեցող այս տիեզերանավը, ամենայն հավանականությամբ, խորտակվել է մի քանի հարյուր տարի առաջ:

Այնպես որ, ամերիկացիները կարծես թե իսկապես ինչ-որ անբացատրելի բան են հայտնաբերել Լուսնի վրա, որը ստիպել է նրանց հրաժարվել այնտեղ վերադառնալուց, ամեն դեպքում՝ պաշտոնապես: