Ինչո՞ւ է Փաշինյանը լռում. այս անգամ էլ չխոսեց. (տեսանյութ)

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակ ժամանած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս անգամ ևս հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին։

Մինչ այդ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողներին հայտնել է, որ սա վարչապետի հերթական հանդիպումն է «Իմ քայլը» խմբակցության հետ. «Իհարկե, օրակարգային թեմաները կքննարկվեն, կարծում եմ: Տեղում կձեւավորվի օրակարգը: Նախապես օրակարգ չկա ձեւավորված»,-նշել է նա:

Այս պահին «Իմ քայլը» խմբակցությունը ՔՊԿ գրասենյակում նիստ է հրավիրել, մասնակցում է նաև վարչապետը։