Ինչո՞ւ Հայաստանն առաջինն ընդունեց քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն. ո՞վ էր այդ ժամանակ թագավորում

Հայաստանն աշխարհի ամենաառաջին երկիրն է, որ ընդունել է քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն: Հռոմի կայսրությունն այն ընդունել է 380 թվականին, երբ Թեոդոսիոս Ա Մեծ կայսրը դա պարտադրեց ամբողջ կայսրությանը: Հայաստանում քրիստոնեության ընդունումն սկսվեց ամենահին տաճարից՝ Էջմիածնից: 

Հայաստանը քրիստոնեությունը պետական կրոն է դարձրել 301 թվականին: Որոշ հետազոտություններ նշում են 314-315 թվականները: Ընդունումը տեղի է ունեցել Տրդատ III-ի և առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորչի ժամանակ: 

Ինչո՞ւ ընդունվեց քրիստոնեությունը

Ըստ եկեղեցական ավանդույթի ՝ Բարդուղիմեոս և Թադեոս առաքյալները, որոնք 12 առաքյալների թվում էին, 1-ին դարում Մեծ Հայքում քարոզում էին քրիստոնեություն: Հետագա դարերում քրիստոնյաների թիվն արագորեն աճեց:

Ոչ մի հիմք չկա հավատալու, որ քրիստոնեության ընդունումն արյունալի էր, այսինքն՝ ստիպողաբար, ինչպես Հռոմեական կայսրությունում 4-րդ դարի վերջին: Թե՛ աղբյուրները և թե՛ հայերի հետագա պատմությունները չեն հաստատում դա:

Քրիստոնեության ընդունումից հետո հայերին փորձել են դարձնել զրադաշտ Սասանյանների օրոք, իսկ հետո իսլամ են պարտադրել արաբական խալիֆայության և թուրքերի զորության ներքո, սակայն հայերը չէին ընդունում այդ կրոնները: 

Ասում են, որ հայերը դա ընդունել են, որպեսզի մոտ լինեն ուժեղ հարևաններին՝ Հռոմին ու Սասանյաններին: Եթե Ռուսաստանը և հյուսիսային մյուս ժողովուրդներն ընդունեցին քրիստոնեությունը քաղաքական և տնտեսական նկատառումներից ելնելով, ապա հայերը քրիստոնեության մեջ չէին կարող տեսնել քաղաքական առավելություններ, որովհետև այդ ժամանակ քրիստոնյաները հետապնդվում էին:

Քրիստոնեության ընդունումից առաջ Հայաստանում տարածված էին զրադաշտականությունը, հունահռոմեական և հայկական բազմաստվածությունը: Կա վարկած, որ Տրդատ III թագավորն ինքը զրադաշտ էր: Հնարավոր է, որ Տրդատ III-ը ցանկանում էր կրոնական անկախություն ունենալ Հռոմից և Սասանյաններից, որոնք կրոնական հեղինակություն ունեին Հայաստանի տարածքում:

Ասում են, որ Գրիգոր Լուսավորիչը Տրդատի վաղեմի ընկերն է եղել, և երբ թագավորը հիվանդացել է, հենց Գրիգորն էր, ով փրկեց նրան: Այդ պատճառով էլ Տրդատն ընդունել է քրիստոնեությունը, իսկ հետո տարածել է ողջ Հայաստանում: