Ինչու՞ է մահմեդականներին արգելվում խոզի միս օգտագործել, իսկ քրիստոնյաներին՝ ոչ

Կրոնը ծնունդ է առել դեռևս քարե դարում : Սկզբում մարդիկ հավատում էին բարի ու չար ոգիներին, կուռքեր էին ստեղծում : Տարիների ընթացքում մարդկանց կյանքում հոգևոր մասն ավելի ու ավելի էր զարգանում և վերջապես ի հայտ եկան կրոնները :

Այսօր գիտությունը հաշվարկում է ավելի քան 5,000 կրոն : Համաշխարհային կրոններ են համարվում քրիստոնեությունը, մահմեդականությունն ու բուդդայականությունը, որոնցից յուրաքանչյուրն ունի իր կանոններն ու օրենքները :

Իսլամ

Իսլամը դավանողների թվով երկրորդ ամենամեծն է և համարվում է ամենաերիտասարդ կրոններից մեկը, քանի որ ի հայտ է եկել 7-րդ դարում Մեքքայում : Ինչպես քրիստոնեությունն ու հուդայականությունը, մահմեդականությունը պատկանում է աբրահամյան կրոնական գծին : Մի քանի սուրբ գրություններ գոյություն ունեն, սակայն հենց Ղուրանի էջերին են նշվում սննդի հետ կապված մի քնաի կանոններ, այդ թվում՝ արգելված մթերքների մասին :

Ղուրանում տողեր կան այն մասին, որ մահմեդականներին արգելվում է խոզի միս ուտել : Մեկ այլ մասում նշվում է, որ չի կարելի ընդհանրապես շատ ուտել : Ինչպես որ գիտենք բոլորս՝ խոզի միսը ծանր և հագեցնող մթերք է, և հնարավոր է, որ հենց դա է պատճառը, որ հին ժամանակներից ի վեր այդ մսատեսակն արգելվում է մահմեդականներին օգտագործել :

Մահմեդականներին արգելվում է ուտել նաև այնպիսի սնունդ, որը պարունակում է խոզի միս : Օրինակ՝ խոզի ճարպը, որը կարող է հայտնվել շոկոլադի բաղադրության, պանրի կամ այլ մթերքների մեջ :

Քրիստոնեություն

Քրիստոնեությունը ամենախոշոր միաստված կրեններից մեկն է, որն ամենաշատ քանակությամբ հավատացյալներն ունի : Այն ի հայտ է եկել մեր թվարկության 33 թվականին Պաղեստինում : Հայաստանն առաջինն էր, որ ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն 301 թ. :

Քրիստոնեությունն այն կրոնն է, որը ոչ մի արգելք չի պարունակում սննդի և ալկոհոլի հետ կապված : Նոր Ավետարանում ոչ մի նման կանոնի չեք հանդիպի, քանի որ համարվում է, որ Աստված ի սկզբանե ոչ մի արգելքներ չի ստեղծել :

Հենց այդ պատճառով էլ մենք՝ քրիստոնյաներս, սննդակարգում օգտագործում ենք խոզի միս, իսկ մահմեդականները՝ ոչ : Արգելքի պատճառը մահմեդականների սուրբ գրքում տեղ գտած տողերն են :