Ինչու են Հոլանդիայում ծնողները երեխաներին գիշերը տանում անտառ և թողնում այնտեղ միայնակ. դաստիարակության սարսափելի եղանակ

Երեխաների դաստիարակությունը բարդ գործընթաց է, որը պահանջում է երկար ժամանակ ու ջանքեր։ Եթե մանրամասնորեն ուսումնասիրեք տարբեր երկրների ավանդույթներն ու սովորույթները, ապա կնկատենք, որ դեպքերի մեծ մասում ծնողների ընտրած մեթոդիկան անցնում է բոլոր թույլատրելի սահմանները։

Առավել արտասովոր եղանակ են կիրառում հոլանդացիները, որոնք խստորեն ինքնուրույնություն են փորձում սերմանել երեխաների մեջ։ Վերջիններիս նրանք պարզապես տանում են հեռավոր անտառ կամ գյուղական վայր, թողնում են այնտեղ միայնակ և առաջարկում են տուն վերադառնալ՝ հենվելով միայն սեփական ուժերի վրա։

Ըստ հասուն հոլանդացիների խոսքերի՝ նման գործընթացի նպատակը երեխաներին ստիպելն է բարդ փորձության միջով անցնել ու ինքնուրույն դառնալ։ Այս կերպ երեխան հասկանում է կյանքի կարևորությունը, սովորում է պայքարել վախերի դեմ և հաղթահարել դժվարությունները, չէ՞ որ նա պետք է տեղանքում ճիշտ կողմնորոշվի, կարողանա ուտելիք հայթայթել։

Իրականում այս երկրի դպրոցներում հրաշալիորեն ուսուցանվում է առաջին օգնություն և պաշտպանություն։ Դպրոցականներին պատմում են ողջ մնալու արվեստի, ճիշտ սնվելու մասին։

Ստացվում է, որ դաստիարակման նման եղանակը յուրօրինակ քննության է նմանվում, որն անցնում են երեխաները և ապացուցում իրենց հասունությունը։ Սակայն, միաժամանակ, երեխաները կարող են կորել կամ մոլորվել անտառում։ Համակարգը բավականին խիստ է և ունի մի շարք թերություններ։ Հնարավոր է՝ այս կերպ երեխաներն ու դեռահասները նաև լրացնում են ադրենալինի պակասը և հետագա կյանքում անպատասխանատու քայլերի այլևս չեն դիմում։

Ցավոք սրտի, 2011-2014 թթ. բազմաթիվ ողբերգական դեպքեր են պատահել, երբ երեխաները փորձության ժամանակ ավտովթարի են ենթարկվել, վայրի գազանների զոհ են դարձել կամ անհետ կորել են։ Մի երեխա անգամ սովից մահանալու եզրին էր գտնվում։ Դեպքերի գրանցումից հետո մեթոդիկան սկսեցին կատարելագործել և մեղմացնել, որպեսզի երեխաներն անպայմանորեն ողջ մնան։

Սկզբում նրանց հեռախոսներ էին տալիս՝ արտակարգ իրավիճակներում զանգեր կատարելու հնարավորությամբ, այնուհետև ծնողնեին թույլ տվեցին օգտագործել ժամանակակից հետևելու մեթոդները, որպեսզի վերջիններս տեղյակ լինեն, թե ինչ է կատարվում երեխայի հետ։ 

Չնայած այն բանին, որ դաստիարակման նման եղանակը դեռևս համարվում է արդյունավետ և օգտակար, խորհուրդ չի տրվում երբևէ կիրառել այն։ Այո՛, երեխան պետք է ինքնուրույն դառնա, սակայն դա անել կարելի է բացառապես ընտանեկան միջավայրում։ Երեխաներին արշավների տարեք, պատմեք ու ցույց տվեք, թե ինչ կարելի է անել, մշտապես պատասխանեք նրանց հարցերին և փորձեք միշտ նրանց կողքին լինել։ Չի կարելի երեխային վտանգի հետ միայնակ թողնել, քանի որ դա կարող է վատ ավարտ ունենալ։