Ինչու է Գևորգ Պետրոսյանն անհետացել Ֆեյսբուքից. պատճառը նրա «պանծալի» անցյա՞լն է. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը անհետացել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցից, որտեղ նա բավական ակտիվ ընդդիմադիր գործունեություն էր ծավալում, իսկ նախորդ օրն էլ հրապարակել էր բանաստեղծություն՝ նվիրված վարչապետ Փաշինյանին և նրա կնոջը՝ Աննա Հակոբյանին:

Գևորգ Պետրոսյանը այնքան էլ պանծալի անցյալ չունի, և հնարավոր է՝ նրան ուղղակի զգուշացրել են, որ կարող են հրապարակել նախարարական կամ դասախոսական գործունեության հետ կապված ինչ-որ նյութեր, որի արդյունքում էլ որոշել է ոչ թե ինքնագրաքննադատությամբ զբաղվել և հեռացնել առանձին նյութեր, այլ ամբողջությամբ փակել էջը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: