«Ինչու է ինչ-որ մեկն ապրում առանց ներքին բարոյականության, իսկ մյուսի մոտ այն չափազանց շատ է»․ Լիլիթ Բասյան

Սննդաբան Լիլիթ Բասյանը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում առօրյա կերպարում է։ Նա կրում է ջինսե տաբատ ու վերնաշապիկ, ճերմակ բլուզ ու սպորտային կոշիկներ։ Լիլիթն արձակել է վարսերն ու նախընտրել է նուրբ շպար։ Հրապարակմանը կից նա գրել է․

«Իմ հոգու մոնոլոգը

Ստեղծիր և եղիր ստեղծող, ներիր և կլինես ներված։

Երբեմն մտածում եմ կյանքի մասին և ինձ հարցնում եմ` ի՞նչ ասել է մարդ լինել։

Այո, մենք բոլորս մարդիկ ենք, բայց արդյոք ամեն մեկի մեջ ապրում է մարդւ։ Բոլորն իրենց սրտում մեղք ունեն, բայց արդյոք բոլորն են ունակ իրենց խոստովանել, որ սխալ են եղել։

Ինչու է ինչ-որ մեկն ապրում առանց ներքին բարոյականության, իսկ մյուսի մոտ այն չափազանց շատ է։ Ինչու բոլորը կարող են դատել, երբ բոլորն են մեղսավոր։

Իսկ դուք մտածե՞լ եք` ինչ աշխարհում ենք մենք մեծացնում մեր երեխաներին»։