Ինչպե՞ս անել, որպեսզի տղամարդը միշտ մտածի ձեր մասին

Բոլորին է հետաքրքրում թե ինչպես անել, որպեսզի սերը էլ ավելի ուժգին լինի և չմարի կիրքը: 

Անտեղին նամակագրություն

Հաճախ կանայք շփման առաջին իսկ պահից իրենց մասին ասում են ամեն ինչ: Խելացի կինը գիտի, որ արժե զսպված լինել, որպեսզի տղամարդու հետաքրքրությունը չկորի կնոջ նկատմամբ:

Աջակցություն նրա նպատակներին և ձգտումներին

Տղամարդու մոտիվացիան Ձեզ ավելի շատ սիրելու հիմնական պատճառներից մեկն է: Պարզապես ստիպեք նրան զգալ, որ Դուք իրեն պետք եք, որ վստահում եք նրան և ամեն ինչում աջակցում եք, ինչ էլ որ նա անի:

Ինքներդ հանդիպումներ մի փնտրեք

Խելացի կինը ցանկանում է հանդիպումներ, բայց սպասում է, որ տղամարդը հետաքրքրություն ցուցաբերի և առաջին քայլն անի: Տղամարդկանց դուր է գալիս, երբ փորձում են հասնել կնոջ ուշադրությանը: Այդպես, նրանց հետաքրքրությունը ավելի է զարգանում:

Շտապել պետք չէ

Տղամարդկանց մեծամասնությունը հանդիպում է յանպիսի կանանց, ովքեր  առաջին իսկ հանդիպումից սկսում են հարսանիք և երեխաներ պլանավորել: Այսպիսի պահավածք ոչ ոքի դուր չի գալիս: Թույլ տվեք, որպեսզի հարաբերությունները զարգանան: 

Վայելեք տվյալ պահը

Ոչ ոք չի ցանկանում տեսնել իրենց կողքին տխուր կնոջ: Յուրաքանչյուր ոք կյանքում ցանկանում է ուրախ ու զվարթ ուղեկից ունենալ, ովքեր կարող են նրանց դրդել հաջողության: Այդ պատճառով ավելի թեթև, պարզ ապրեք և սովորեք վայելել պահը: