Ինչպե՞ս եք մեկնաբանում Հայաստանի ատոմակայանին հարվածելու Ադրբեջանի սպառնալիքը. Փայլանը՝ Չավուշօղլուին

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը  հայ–ադրբեջանական վերջին լարվածության հետ կապված թուրքական կողմի սպառնալից հայտարարությունների մասով գրավոր հարցադրում է ուղղել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուին։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»–ը, Կարո Փայլանն իր հարցադրման մեջ հիշեցրել է Մեւլութ Չավուշօղլուին իր իս խոսքերը, թե Հայաստանի իշխանությունները պետք է խելքները գլուխները հավաքեն, քանի իրենք որպես թուրք ազգ Ադրբեջանի կողքին են։

«Թուրքիան, որպես հայ–ադրբեջանական կոնֆլիկի կարգավորման կառույց համարվող ԵԱՀԿ–ի անդամ լինելով, այս լարվածության ժամանակ անկողմնակալություն չցուցաբերեց, ավելին լարվածությունը խորացնող հայտարարություններ արեց։

1.Այս համատեքստում դուք  Ադրբեջան–Հայաստան լարվա]ության մեջ ազգայնամոլական կողմն եք բռնո՞ւմ:

2. Դեռ չեք հասկացել, որ արտաքին քաղաքականության մեջ «կրակի վրա բենզին լցնելը» խնդիրներն ավելի է մեծացնում։

3. Մեր երկրի ռազմարդյունաբերության սեկտորը ցանկանում է Ադրբեջանին զենք վաճառել։ Դրա համար եք լարվածությունը մեծացնո՞ւմ։

4.  Մտածո՞ւմ եք Ադրբեջան զորք ուղարկել։

5.  Եթե Թուրքիան ցեղային պետություն չէ, ինչո՞ւ եք ցեղային խտրականության քաղաքականություն վարում։

6. Դուք հիշո՞ւմ եք, որ Թուրքիան հայ–ադրբեջանական հակամարտությունը կարգավորմամբ զաբղվող ԵԱՀԿ–ի անդամ է։

7. Դեռ չեք հասկացե՞լ, որ Կովկասում անկայունությունը Ռուսաստանի օգտին է։

8. Ինչպե՞ս եք գնահատում  Հայաստանի ատոմակայանին հարվածելու Ադրբեջանի սպառնալիքը»,–ասյպես է ավարտել իր գրավոր հարցադրումը Կարո Փայլանը։