Ինչպե՞ս է փոխվել «պարող միլիոնատիրոջ» երիտասարդ հարսնացուն հղիությունից հետո. (լուսանկարներ)

52-ամյա Ջանլուկա Վակին և 25-ամյա Շարոն Ֆոնսեկան անհամբերությամբ սպասում են իրենց առաջին երեխայի ծնունդին: «Պարող միլիոնատիրոջ» երիտասարդ կինը ցույց է տվել, թե ինչպես է վերջին ամիսների ընթացքում փոխվել նրա կազմվածքը:

Ապագա ծնողները նավ են վարձել, որով հիմա Միջերկրական ծովով ճանապարհորդում են: Շերոնն ու Ջանլուկան շատ են կարևորում այս ընթացքը և ասում են, որ ցանկանում են, որ իրենց աղջիկը ծովից էներգիա ստանա:

Այդ ճանապարհորդության ընթացքում աղջիկը տարբեր լողազգեստներ է փորձում և ողջ աշխարհին ցույց է տալիս կլորացած որովայնը: Հղիության վերջին ամիսներին աղջիկը որոշել է ցույց տալ, թե ինչպիսին է եղել նախքան հղիությունը: 

Մոդելը կիսվել է ամառային նկարով, որը արված է եղել 2 տարի առաջ:

Ինչպես նկատել են երկրպագուները, Շերոնը հղիության ընթացքում ավելի ազատ է իրեն պահում: Սակայն այս ընթացքում էլ չի փոխել նրա նախասիրությունը․ մոդելը նախապատվությունը տալիս է կենդանական պրինտին:

Աղջկա երկրպագուներն ասում են, որ հղիությունը նրան էլ ավելի է գեղեցկացնում, և հիմա նա դարձել է ավելի գեղեցիկ ու ցանկալի

Ապագա հայրիկն անհամբերությամբ է սպասում իր առաջնեկի լույս աշխարհ գալուն: Իսկ մինչ երեխայի ծնունդը զույգը վայելում է հանգիստը և գեղեցիկ լուսանկարներ է հրապարակում:

Ջանլուկան խոստովանել է, որ իրեն չի ամաչեցնում տարիքային տարբերությունը, քանի որ ինքն իրեն ավելի երիտասարդ է զգում հոգով: Սիրահարները համալրման մասին հայտնել են այս գարնանը, իսկ ավելի ուշ տեղեկացրել են, որ երեխան աղջիկ է:

Շերոնը, լինելով հղի, դեռևս շարունակում է նկարվել Ջանլուկայի պարային վիդեոներում: