Ինչպե՞ս տեղ ազատել հեռախոսի մեջ

Հեռախոսը  շարժական ինֆորմացիայի լավագույն կրիչն է բոլորիս համար: Չենք սխալվի, եթե ասենք, որ մարդու կյանքը ամփոփված է իր բջջային հեռախոսի մեջ: Ինչևէ, խնդիրները սկսում են ի հայտ գալ, երբ հեռախոսի հիշողությունը հասնում է սահմանին:

Ինչպե՞ս տեղ ազատել հեռախոսի մեջ և շարունակել ներբեռնել ծրագրեր, նկարներ և երգեր: Ահա մի քանի խորհուրդներ.

  1. Ջնջեք ծրագրերը, որոնք չեք օգտագործում

Սա ամենապարզ խորհուրդներից մեկն է և միևնույն ժամանակ ամենաարդյունավետը: Երբեմն մենք ծրագրեր ենք ներբեռնում, որովհետև այդ պահին մեզ համար հետաքրքիր են և այդպես էլ չենք օգտագործում: Ամեն դեպքում չենք էլ ջնջում, քանի որ գուցե մի օր օգտագործենք: Նման իրավիճակներում խորհուրդ ենք տալիս անհապաղ ջնջել ծրագիրը: Միշտ էլ կարող եք ջնջած ծրագիրը նորից ներբեռնել:

  1. Հատուկ ուշադրություն դարձրեք WhatsApp-ին

Ժամանակի հետ ավելի ու ավելի շատ է տարածվում WhatsApp-ը: Սակայն դա երբեմն վատ հետևանքներ է ունենում Ձեր հեռախոսի վրա, քանի որ ամեն անգամ երբ ինչ-որ մեկը նկար կամ վիդեո է ուղարկում Ձեզ, այն ավտոմատ պահպանվում է Ձեր հեռախոսի մեջ:

Խորհուրդ ենք տալիս անջատել ֆայլերի ավտոմատ ներբեռնման հնարավորությունը: Հավատացեք՝ Ձեր հեռախոսը անմիջապես կզգա ազդեցությունը:

  1. Պահեք նկարներն ու վիդեոները ամպերում

Այսօր այնքան շատ են ֆայլերը օնլայն պահելու ծրագրերը, որ իմաստ չունի Ձեր հեռախոսի մեջ նկարներ պահել: iCloud, Google Photos, Dropbox և այլ ամպային ծրագրերի պայմաններում Դուք հեռախոսի հիշողություն անունով խնդրի չպետք է առնչվեք:

  1. Ջնջեք ծրագրերի Cache-ն

Մեր ներբեռնած ծրագրերը հեռախոսի մեջ պահում են ֆայլեր, որոնք արժեք չունեն: Դրանք ջնջելը հեշտ է, չնայած մեծ հաշվով դա կախված է Ձեր հեռախոսի օպերացիոն համակարգից: Անդրոիդի դեպքում ճանապարհը հետևյալն է՝ Settings / Application Manager / Clear cache. iOS-ի դա կարող եք անել միայն այն ծրագրերի դեպքում, որոնք թույլ են տալիս: Մտեք Ձեր հեռախոսի կարգավորումներ և հետո յուրաքանչյուր ծրագրի կոնֆիգուրացիաները ստուգեք:

  1. Ազատեք Ձեր բրաուզերի հիշողությունը

Բրաուզերի հիշողությունը ջնջելով Դուք բավականին տեղ կազատեք Ձեր հեռախոսի մեջ: Անդրոիդի դեպքում  բացեք բրաուզերը և անցեք հետևյալ ճանապարհը՝ Settings / Privacy / Clear browsing data, Iphone-ի դեպքում՝ Settings / Safari / Clear history and web site data: