Ինչպես ազատվել գորտնուկներից ընդամենը 24 ժամում. կօգնի այս բնական միջոցը

Գորտնուկները բարորակ նորագոյացություններ են, որ առաջանում են մարդու պապիլոմ վիրուսի տարբեր տեսակների ազդեցության հետևանքով:

Մինչ բուժումը պետք է համոզվեք, որ ձեր վրայի գոյացությունն իսկապես գորտնուկ է, քանի որ այն հեշտ է շփոթել մաշկի ոչ մեծ ուռուցքի հետ:

Ցանկացած պարագայում անհրաժեշտ է մասնագետի մոտ հետազոտվել:

Ներկայացնում ենք, թե ինչպես կարելի է ազատվել գորտնուկներից:

Անհրաժեշտ է

  • Սխտոր
  • Սպեղանի (пластырь)

Պատրաստման եղանակը

Անցք բացեք սպեղանու վրա գորտնուկի չափով, սխտորի կեսը ճզմեք, ամրացրեք գորտնուկին ու փաթաթեք:

2 ժամ անց հանեք վիրակապն ու լավ լվացեք այն վայրը, որին դիպչել է սխտորը:

Արդեն առաջին փորձից հետո կտեսնեք, որ գորտնուկը չափերով փոքրացել է:

Նման գործողություն կատարեք օրը 2 անգամ 1 շաբաթվա ընթացքում: