Ինչպես են բերման ենթարկում հայտնի «օրենքով գող» Արտյոմ Կանևսկոյին․ (տեսանյութ)

Ոստիկանության Երևան քաղաքի քրեական-հետախուզության բաժինը, ինչպես նաև Ոստիկանության Արաբկիրի բաժինը երեկ բերման են ենթարկել քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյին:

Աղբյուրի տեղեկություններով, իրավապահները դեպքի վայր են գնացել չորս մեքենայով, դիմակավորված եւ նրան տարել են Ոստիկանության Արաբկիրի բաժին:

Մենք տեղեկացանք, որ նրան տարել են ապօրինի զենք-զինամթեքր պահելու կասկածանքով և մեքենայի խուզարկության ժամանակ հայտնաբերել են Վինչեստր տեսակի զենք, որը սակայն օրինական է եղել:

Հավելենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ նա բերման է ենթարկվում: Այս տարվա հունիսին ևս Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցու բակում հայտնաբերել ու ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով բաժին բերման էին ենթարկել քրեական հեղինակությանն ու նրան ուղեկցող անձանց։

ՀՀ Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են բերման ենթարկում «օրենքով գող Ալո-ին»:

Մանրամասները` տեսանյութում.