Ինչպես են ուժայինները Մինսկում դաժանաբար պատժել բողոքող ՀՀ քաղաքացուն․ (տեսանյութ)

Մինսկում ընթացող բողոքի ակցիաների ժամանակ ուժայինները ձերբակալել են ՀՀ քաղաքացի Վարդան Գրիգորյանին, տղամարդու հանդեպ բռնություն է կիրառվել։

Արդյունքում նա հայտնվել է Մինսկի Օկրեստինի փողոցում գտնվող քննչական մեկուսարանում։ Այնտեղից, ծեծի ենթարկվելուց հետո, տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց։

Գրիգորյանը նշել է, որ ինքը Բելառուս է եկել քաղաքական ապաստան խնդրելու։

Բելառուսում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից հետո ԿԸՀ-ն հայտարարել է, որ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավաքել է ձայների 80.23%-ը, իսկ Տիխանովսկայան՝ 9.9%։ Նախագահական ընտրությունների ավարտից հետո երկրում հակակառավարական ցույցեր են անցկացվում։