Ինչպես է ԱՄՆ-ի իր տանը սպանվել հայազգի գործարարը. կադրեր դեպքի վայրից

ԱՄՆ-ում՝ Լոս Անջելեսի իր տանը, սպանվել է վերջին տարիներին ԱՄՆ-ում բնակություն հաստատած գործարար, Երևանում գտնվող «Մարկո պոլո» սրճարանի նախկին սեփականատեր Արմեն Սահակյանը, որը հայտնի է Վիետնամ մականունով: Արմեն Սահակյանը նաև «Նոյյան Տապան» գրախանութի սեփականատերն էր:

Լրատվամիջոցները գրել են, որ հարձակման ժամանակ վերջինիս կինը ծանր վիրավորվել էր: Ամերիկյան լրատվամիջոցները հաղորդում են, որ նրա կինը ծանր վիրավոր է եւ բժիշկները պայքարում են կյանքի համար:

Ըստ ամերիկյան լրատվամիջոցների տեղեկությունների, գործարարին սպանել են երկու մեքսիկացի վարձկաններ: Սահակյանին հաջողվել է կրակել և սպանել նրանցից մեկին, մինչդեռ, դժբախտաբար, մյուս մեքսիկացուն հաջողվել է կրակել և սպանել գործարարին, ինչպես նաև ծանր վիրավորել վերջինիս կնոջը, ապա գեռանալ դեպքի վայրից: Արմեն Սահակյանն ունի անչափահաս երեք երեխա: