Ինչպես է Արման Ծառուկյանը պարտության մատնում հակառակորդին և հաղթանակը նվիրում հայերին (տեսանյութ)

Աբու Դաբիի մոտ գտնվող Յաս արհեստական կղզում տեղի է ունեցել խառը մենամարտերի UFC Fight Night-ը։ Մասնակցել է նաեւ ռուսաստանցի թեթեւքաշային Արման Ծառուկյանը, որը վստահ հաղթանակ է տարել 33-ամյա բրազիլացի Դավի Ռամոսի նկատմամբ։

23-ամյա կրասնոդարցի մարզիկն առավելության է հասել մրցավարների միաձայն որոշմամբ՝ 30-27 հաշվով։ Արման Ծառուկյանը հաղթանակը նվիրել է հայերին։