Ինչպես հեռացնել անհաջող արդուկելուց հագուստի վրա առաջացած հետքերը…

Նույնիսկ ամենահմուտ տնային տնտեսուհիները կարող են արդուկելիս փչացնել այս կամ այն զգեստը:

Անհաջող արդուկի արդյունքում առաջացած հետքը պատճառ չէ հագուստը դեն նետելու համար:

Ինչպե՞ս հեռացնել հետքը

1. Թարմ և ոչ խորը հետքը հարկավոր է լվանալ սովորական կենցաղային օճառով

2. Նոր-նոր առաջացած հետքը խորհուրդ է տրվում թրջել ու վրան լցնել սոդա: Երբ այն ներծծվի, վերցրեք սպունգ կամ սրբիչ ու նրբորեն մաքրեք հետքը:

Ցանկալի է՝ եզրերից դեպի կենտրոն ուղղությամբ: Եթե չհաջողվի ամբողջովին հեռացնել այն, գործողությունը կրկնեք:

3. Չօգնե՞ց. այս դեպքում հետքը թրջեք տաք ջրով և դրա վրա զգալի քանակությամբ աղ լցրեք: Երբ հատվածը չորանա, աղը հեռացրեք կոշտ սպունգի օգնությամբ:

4. Կան նաև այլ տարբերակներ. վնասված հատվածի վրա լցրեք կիտրոնի հյութ, այնուհետև վրան լցրեք շաքարի փոշի: Երբ կտորը չորանա, այն լվացեք սառը ջրով:

5. Հետքից ազատվելու հարցում կօգնի նաև ջրի ու քացախի խառնուրդը՝ 2:1 հարաբերակցությամբ: