Ինչպես ձերբազատվել Նիկոլից. Արգիշտի Կիվիրյան

Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Նիկոլից ձերբազատվելու համար պետք է իրականացնել իրար դիամետրալ տարբեր խմբերի միջև կոնսուլտացիաներ ու միասնական պայքարի ճակատի ձևավորում։

Բաժանարար գիծը պետք է տարվի ոչ թե ազգայնականների ու ազատականների, ոչ թե ավանդապաշտների ու ազատասերների, ոչ թե հավատացյալների ու անհավատների, ոչ թե հների ու նորերի, ոչ թե սևերի կամ սպիտակների միջև, այլ նրանց միջև, ով երկիրը ուզում է հանել անդունդից, ու նրանց, ովքեր Նիկոլի հետ միասին այն տանում են անդունդ։ Բաժանարար գիծը, կոպիտ ասած, պետք է լինի կարողացողների ու անկարողների միջև․․․»: