Ինչպես չորս երիտասարդները կարողացան փոխել ողջ աշխարհը. պատմություն խիզախության ու կամքի ուժի մասին

Մենք սխալվում ենք, եթե կարծում ենք, որ միայն մեկ հոգուց ոչինչ չի կարող կախված լինել: Մենք սխալվում ենք, եթե կարծում ենք, որ անգամ 1, 2, 3 կամ 10 մարդ չի կարող ոչինչ փոխել աշխարհում:

19-րդ դարի կեսերը նշանավորվեցին ստրկության դադարմամբ: Սկզբում այս քայլը որոշեց կատարել Մեծ Բրիտանիան, այնուհետև՝ Ռուսական կայսրությունը, վերջում՝ ԱՄՆ-ն: Խնդիրը այն ժամանակների ղեկավարների մարդասիրության և հումանիզմի մեջ չէր:

Սկսվել էր զանգվածային արդյունականացում: Արտադրության բազմաթիվ ոլորտներում հայտնվել էին մեքենաներ, սարքավորումներ, և ստրուկների աշխատուժն այլևս երկրորդ պլան էր մղվել: Սակայն անգամ աս պարագայում սևամորթների իրավունքները չէին հավասարեցվում սպիտակամորթների իրավունքներին: Այո՛, «գունավորները» դարձան ազատ, սակայն ոչ իրավահավասար:

Նախկին ստրուկների վրա ծիծաղում էին ու ծաղրում նրանց, յուրաքանչյուրը՝ ինչպես կամենար: Բոլորին է հայտնի, որ Ամերիկայում սևամորթները չունեին իրավունք սպիտակամորթների հետ հասարակական տրանսպորտ նստելու: Նրանց թույլ չէին տալիս տարատեսակ հաստատություններ մուտք գործել, տուգանում էին յուրաքանչյուր անհեթեթ պատրվակով: Բանը հասավ նրան, որ ոստիկանությունը բոլոր ցանկացողներին լուռ ինդուլգենցիա տվեց այն ավտոբուսների վրա կրակելու, որոնց մեջ սևամորթներ կային:

Սակայն եթե կափարիչը փակ կաթսան երկար մնա կրակի վրա, ապա վաղ թե ուշ կպայթի: Նույնն է կատարվում նաև մարդկային համբերության հետ, իսկ պայթյունի կատալիզատորներ հանդիսացան 4 սևամորթ տղաները:

1960թ. փետրվարի 1-ին նրանք մտան սրճարան և սուրճ պատվիրեցին: Սակայն հաստատության ղեկավարը պահանջեց երիտասարդներին գրողի ծոցը գնալ: Վերջիններս տեղից չշարժվեցին և մնացին սրճարանում մինչև հաջորդ առավոտ: Առավոտյան նրանք արդեն 12-ն էին, որոնք լուռ կերպով ապստամբում էին անարդարության դեմ: Երրորդ օրը ցույցին միացավ 60 մարդ, չորրորդ օրը՝ 400: Հաստատության ղեկավարները ահռելի կորուստներ կրեցին և ահազանգեցին:

Հաջորդող օրերին խաղաղ ցույցեր սկսվեցին Ամերիկայի ողջ տարածքում, որոնք ղեկավարում էր մարդու իրավունքների լեգենդար պաշտպան Մարտին Լյութեր Քինգը:

Արդյունքը դարձավ ռասայական խտրականության արգելքը, որն ընդունեց ԱՄՆ կառավարությունը: Ահա այսպիսի փոքրիկ, սակայն խիզախ քայլերով է մեծ գործն իրականություն դառնում: Ահա թե ինչպես մի քանի մարդիկ կարողացան աշխարհը փոխել: