Ինչպիսի տեսք ունի 11 տարի անց աշխարհում առաջին կինը, որը ութնյակ էր լույս աշխարհ բերել

Նատալի Սուլեյմանը ամերիկյան շոուներից մեկի հերոսուհին էր դարձել։ Նատալին աշխարհում առաջին կինն էր դարձել, որը կարողացել էր 8 երեխա ունենալ։ Մոր և երեխաների ճակատագրին հետևում էր ողջ երկիրը։ Հարկ է նշել, որ նախքան ութնյակի ծնվելը Նատալին արդեն վեց երեխա ուներ, այնպես որ, նրան կարելի է բազմազավակ մայր անվանել։

Երեխաների ծնունդից հետո կինը տարբեր կոսմետիկ միջամտությունների է դիմել և նույնիսկ պլաստիկ վիրահատության է ենթարկվել, որպեսզի պահպանի գեղեցկությունը։ Ութնյակի ծնունդն  այնքան էլ լավ չէր անդրադարձել նրա կազմվածքի վրա։ Սակայն հիմա նա աշխատում է տոնուսի մեջ պահել իր մարմինը և կանոնավոր կերպով զբաղվում է սպորտով։

Իր ողջ ժամանակը Նատալին երեխաներին է նվիրում, որոնց նա միայնակ է դաստիարակում։ Կինը խոստովանում է, որ ցանկանում է երեխաների մեջ ավելի շատ մարդկային որակներ սերմանել։ Նա ամաչում է, երբ հիշում է իրեն երիտասարդ տարիներին․ կինը նշում է, որ սխալ է ապրել, սակայն չի կարող թույլ տալ, որ երեխաները կրկնեն իր ճակատագիրը։

Երեխաները շատ ուրախ և շարժուն են, սակայն շատ դայակներ են բողոքում, որ Նատալին նրանց ամեն բան թույլ է տալիս։ Հիմա կինը 44 տարեկան է, Instagram-ում էջ է վարում իր ընտանիքի մասին։ Նրա աշխատանքի և եկամուտների մասին ոչինչ հայտնի չէ։