Ինչ կապ ունի Վրաստանը Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետ

Arevelk.am-ը գրում է, որ Վրաստանի ծովային փոխադրության գործակալությունը հայտնում է, որ որևէ առնչություն չունեն Բեյրութի ողբերգական պայթյունի հետ, սակայն միևնույն ժամանակ հաստատել են, որ 2013 թվականին նավը Բաթումից ամոնիում է փոխադրել Մոզամբիկ։ 

«Ծովային փոխադրության գործակալությունը նշում է, որ ամոնիումի  նիտրատը Վրաստանի կողմից արտահանվող հիմնական ապրանքներից է, եւ որ այդ բեռը 7 տարի առաջ ուղարկվել է Բաթումիի նավահանգիստ, Մոլդովայի դրոշի ներքո նավարկող Rhosus նավով։

Վրաստանի նավահանգիստները լիովին համապատասխանում են անվտանգության միջազգային չափորոշիչներին եւ կանոնավոր ստուգվում են, իսկ բեռներիւփոխադրման եւ պահպանման տեխնոլոգիան մտնում է ընդունող երկրի իրավասությունների մեջ, այլ ոչ թե արտահանողի»,-հայտնել է Վրաստանը։