Ինքնասպանության փորձ կատարող քաղաքացին «Գավառի մանկատան» սան է. Բաթոյանը մանրամասներ է հայտնում

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նխարար Զարուհի Բաթոյանն անդրադարձել է նախօրեին մանկատան սանի կողմից ինքնասպանության փորձ կատարելու դեպքին:

Նախարարը, մասնվորապես, նշել է.

«Վերջերս տարբեր ԶԼՄ-ներ նույնիսկ ուղիղ եթերով լուսաբանում են ինքնասպանության փորձ անող քաղաքացու արարքը։ Այդ հրապարակումներն ինձ ստիպում են մանրամասնել հրապարակել։

Ինքնասպանության փորձ կատարող քաղաքացին «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ից 6 տարի, որից հետո 2012թ.-ին դուրս է եկել մանկատնից (10 տարեկան հասակում)՝ տեղափոխվելով Երեւանի հատուկ դաստիարակչական դպրոց: Նա ներառված չէ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 30-ի N 1419-Ն որոշմամբ սահմանված ծրագրի շահառու ճանաչված մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտների ցուցակում, քանի որ մանկատան շրջանավարտ չի հանդիսանում:

2019թ.-ից մինչ օրս առնվազն 5 ահազանգ ենք ստացել այն մասին, որ կամրջից նետվելու միջոցով ինքնասպանության փորձ է կատարում։ Առաջին ահազանգից հետո անձամբ եմ հանդիպել քաղաքացու հետ, տեղեկացրել եմ, որ հնարավոր տարբերակ կգտնենք նրան օգնելու համար։ Փոխանցել եմ իմ բջջային հեռախոսահամարը, խնդրել եմ նաեւ, որ սոցիալ-հոգեբանական ծառայություններից չհրաժարվի։ Իմ հանձնարարականի համաձայն նրան վեց ամսվա բնակության հնարավորություն է ընձեռվել «Վետերան» օթեւանում, որի ժամկետը երկարացվել է եւս վեց ամսով՝ մինչեւ 01.09.2020թ.:

Խնդրին վերջնական լուծում տալու նպատակով նրա տվյալները ներառվել են ՀՀ կառավարության 21.05.2020թ. «ՀՀ կառավարության թիվ 1009-Ն որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» N795-Ն որոշման մեջ, որպես Թբիլիսյան խճուղի 3/14 հասցեի բնակիչ: Որոշման ընդունումից հետո նրան առաջարկվել սահմանված կարգով կնքել կացարանի եւ սոցիալական ծառայությունների տրամադրման պայմանագիր՝ 10 տարի ժամկետով:

Սակայն, նա հրաժարվել է պայմանագրի կնքումից պահանջելով տրամադրել բնակարանի գնման վկայագիր:

Այս պահին նախարարությունը քննարկում է ՀՀ կառավարության համապատասխան որոշման նախագիծը, որով բացառության կարգով բնակարանի գնման վկայագրեր են տրամադրվում բնակարանի գնման վկայագրի տրամադրումը մերժված մանկատան մի քանի սաների, այդ թվում վերը նշված քաղաքացուն։

Նշեմ, որ տարբեր ԶԼՄ-ներում հրապարակումների հերոս դարձած քաղաքացին մշտական կապի մեջ է ոչ միայն նախարարության, այլ նաեւ ՀՀ վարչապետի օգնականների հետ։

Տեղեկությունը այն մասին, թե կառավարության անդամները նրան խաբել են եւ որեւէ կերպ չեն աջակցել կացարանի կամ բնակարանի հարցում, չի համապատասխանում իրականությանը»: