Ինքնասպանություն գործած զինծառայողն ընտանիքի միակ տղան էր. Փաստինֆո

Հուլիսի 18-ին զորամասում կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածք ստացած Ալիկ Մանուկյանը Վայոց Ձորի մարզի Արենի համայնքից էր:

Արենիի համայնքապետ Հուսիկ Սահակյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է, որ Ալիկ Մանուկյանի ծառայությանը մնացել էր 6 ամիս։

Համայնքապետն ասել է, որ այժմ ընթանում է դատաբժշկական, համակողմանի քննություն և մահվան պատճառի հետ կապված դեռ ոչինչ չի կարող ասել։

Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին Ալիկ Մանուկյանը հայտնաբերվել էր հրազենային վնասվածքով։ Հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին նա մահացել է։Քննչական կոմիտեն տղայի մահը գնահատել է ինքնասպանություն ու քրեական գործ հարուցել՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով։

Նյութի ամբողջական տարբերակը՝Փաստինֆո կայքում: