Իսպանացի այս նկարիչը միակն է աշխարհում, ով կարողանում է նկարել լույսը. համոզվեք ինքներդ

Վիսենտե Ռոմերո Ռեդոնդոն իսպանացի նկարիչ է, որը ծնվել է 1956 թվականին, Մադրիդում։

Մանկության տարիներին ծնողները մտածում էին, որ նա իր ողջ կյանքը կնվիրի գեղանկարչությանը, քանի որ նրա արած՝ ուսուցիչների և դասընկերների ծաղրանկարները հայտնի էին յուրաքանչյուր դպրոցում, որտեղ նա սովորում էր, նրան հազվադեպ էր կարելի տեսնել առանց մատիտի և նոթատետրի։

Յուղաներկի իր տեխնիկայի համար նա պարտական է իր ակադեմիական կրթությանը, սակայն հետո նա որոշեց խառնել յուղաներկը պաստելային ներկերի հետ, որպեսզի միացնի ոճերը։

90-ականների սկզբից Ռոմերոյի նկարները ցուցադրվում էին առանձին ցուցահանդեսներում՝ Իսպանիայում, Ֆրանսիայում և Պորտուգալիայում։ Բոլորի վրա մեծ տպավորություն էր գործում նա իր նկարների անհավանական լույսով, որով էլ ճանաչելի են դառնում նրա կտավները։

1

2

3

4

5

6

7