Իրանը «սահմանի մյուս կողմում» կրակ է բացել գրոհայինների դիրքերի ուղղությամբ

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի մաս) կրակել է «սահմանի մյուս կողմի» գրոհայինների դիրքերի ուղղությամբ, որոնք հարձակվել են Իրանի սահմանապահների վրա, հայտնում է IRIB հեռուստառադիոընկերությունը:

Նախօրեին իրավապահ մարմինների ներկայացուցիչները հաղորդել են Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգում տեղի ունեցած բախումների ընթացքում իրանցի երեք սահմանապահի մահվան մասին: Անվտանգության ուժերը նշել են, որ նրանք թույլ չեն տալիս զինյալներին մուտք գործել Իրան:

«ԻՀՊԿ ցամաքային ուժերն այսօր առավոտյան (շաբաթ օրը) կրակ են բացել մեր երկրի հյուսիս-արևմտյան սահմանի մյուս կողմում գտնվող ահաբեկչական հակահեղափոխական խմբավորումների դիրքերի ուղղությամբ»,- ասված է ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ:

Իրանցի զինվորականները հաղորդել են, որ զինյալները լուրջ վնասներ են կրել հրետանային կրակներից, բայց չեն նշել, թե որ երկրում են գտնվում անանուն խմբի դիրքերը:

Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգը սահմանակից է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը (Ադրբեջանի կազմում), Թուրքիային և Իրաքին: