Լափաման բառը օգտագործողները լափի համար հեղաշրջում արեցին․ Դավիթ Ամալյան

Դ․ Ամալյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է՝

Մեր վաստակած պարտությունն է, և բոլորս պարտավոր ենք լինել դրա հետ էնպիսին ինչպիսին կա։ Հենց որոշենք մեզ չմեղադրել, հաջորդը առավել բարդ կլինի

Իհարկե համամիտ եմ, մեր մեջի մադկային գործոններին մեղադրել, որոնք նպաստեցին, բայց դա ժամանակն է ցույց տալու։ Առաջի ասելիքս էն է, որ բոլորս ենք մեր բաժինը գտնելու ամենում այս։ Ուզենք չուզենք, մեր վաստակածն է։ Շատ արխային էինք։ Ինչ վերաբերում է ղեկավարներին։

Լափաման բառը օգտագործողները լափի համար հեղաշրջում արեցին։ Անկեղծ պիտի լինենք էս պարտության հետ։ 30տարի հաղթանակից պարտություն քայլարշավ է։ Մենք իրենց շատ ոչխարի տեղ դրեցինք ու սխալվեցինք։ Նոյեմբերի 7ին Վարդանիս ձայնը լսեցի ու ընկալեցի, որ բարդ բան է։ Ասեց պինդ կացեք։

Դա վերջին խոսքն էր։ Տեղեկույթը իմացա նոյեմբերի 14ին։ Մինչև վերջ համոզված էի, որ ինքը կար, բայց ինքը չկար։