«Լիվերպուլն» ուղիղ մեկ տարի չի պարտվել Պրեմյեր լիգայում

«Լիվերպուլն» Անգլիայի առաջնությունում պարտություն չի կրում ուղիղ մեկ տարի։

21-րդ տուրում գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմն առավելության հասավ «Շեֆիլդ Յունայթեդի» նկատմամբ՝ 2։0։

Նախորդ անգամ Պրեմյեր լիգայում «Լիվերպուլը» պարտվել է 2019թ․ հունվարի 3-ին՝ հյուրընկալվելով «Մանչեսթեր Սիթիին»՝ 1։2։

Դրանից հետո «Լիվերպուլը» տարել է 32 հաղթական, 5 հանդիպում ավարտել ոչ ոքի։

Անգլիայի ընթացիկ առաջնությունում «Լիվերպուլը» 20 խաղից հետո 58 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղում ընթացող «Լեսթեր Սիթին» 21 խաղից հետո ունի 45 միավոր

0 0 голоса
Рейтинг статьи
Подписаться
Уведомить о
guest
0 комментариев
Межтекстовые Отзывы
Посмотреть все комментарии