«Լուրջ վտանգ կա, որ Ադրբեջանը չվերադարձնի գերիներին և դատի՝ որպես ռազմական հանցագործ». Էդգար Էլբակյան

Քաղաքագետ, ԵՊՀ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի կրտսեր գիտաշխատող Էդգար Էլբակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ի դեպ, ես չգիտեմ, թե վարչապետ կոչվածն ինչ է խաբել ու խաբելու անհետ կորածների ու գերեվարվածների ընտանիքներին, բայց իմ ունեցած տեղեկություններով՝ Ադրբեջանն այդ հարցով այնպիսի հերթական կապիտուլյացիոն պահանջ է դրել, որ հայկական կողմից ցանկացած լուծման տարբերակ նոր հարված է լինելու փաստացի քայքայվող պետականությանը։

Եվ ինչպես հասկացաք, լուրջ վտանգ կա, որ Ադրբեջանը չվերադարձնի այդ անձանց և դատի՝ որպես ռազմական հանցագործ»: