Լևոն Ղասաբօղլյանը նոր էր լավացել Կորոնավիրուսից․ մանրամասներ այսօր մահացած 34 ամյա հայտնի մարզչից

34 տարեկանում կյանքից հեռացել է Լևոն Ղասաբօղլյանը, հաղորդում է Երեւանի «Արարատի» մամուլի ծառայությունը։                                                                         

«Խորապես ցնցված ենք այս լուրից: «Արարատ» ֆուտբոլային ակումբն իր ցավակցություն ու զորակցությունն է հայտնում Ղասաբօղլյանների ընտանիքին:

Լևոն Ղասաբօղլյանը 2006 թվականին հանդես է եկել «Արարատի» կազմում, իսկ ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո նա Ղազախստանում անցել էր մարզչական աշխատանքի: Լևոն Ղասաբօղլյանը «Արարատի» նախկին ֆուտբոլիստ Սամվել Ղասաբօղլյանի որդին է»,- նշվում է երեւանյան ակումբի հաղորդագրությունում:

Ղազախական մամուլը գրում է, որ Լեւոն Ղասաբօղլյանը ապաքինվել էր կորոնավիրուսով վարակվելուց հետո։ Մահվան պատճառ է դարձել սրտի կաթվածը։