Խալերը մեր նախորդ կյանքերի տրավմաներն են. գիտական հետաքրքիր մոտեցում

Պարզվում է, որ ռեինկարնացիայի կողմնակիցներն առաջ են քաշում լրիվ ուրիշ տեսություն խալերի մասին։

Ռեինկարնացիայի տեսության կողմնակիցները պնդում են, որ խալերը մեր նախորդ կյանքերի տրավմաների արտացոլանքն են։ Դրանք պատահական չեն հայտնվում մեր մարմնի այս կամ այն հատվածում։ Խալերը սիմվոլիկ ձևով ցույց են տալիս, որ նախորդ կյանքում մենք որևէ տրավմայի ենք ենթարկվել հենց այդ հատվածում կամ մահացել ենք այդ հատվածի հիվանդության պատճառով, ու արդյունքում մեր անգիտակից հիշողությունը էներգետիկ կուտակում է ստեղծում նույն հատվածներում խալերի տեսքով։

Բացի այդ, ըստ այդ տեսության, իզուր չէ, որ կան խալեր, որոնք առաջանում են ի ծնե, բայց կան նաև այնպիսիք, որոնք առաջանում են մեր կյանքի ընթացքում։ Այս հետաքրքիր տեսությունը վստահեցնում է, որ մենք մեր բոլոր կյանքերում հանդիպում ենք հենց այն մարդկանց, որոնց կորցրել ենք նախորդ կյանքում, ու այդ հանդիպումից հետո մեր ներքին էներգիան ցույց տալու համար, որ այդ մարդուն նախկինում ճանաչել ենք, էլի խալեր է ստեղծում՝ հուշելով, որ այս մարդը պիտի մնա մեր կյանքում։

Այսպիսով՝ գիտնականները պնդում են, որ խալերը մեր նախորդ կյանքի ապրումներն են, էմոցիաներն են, կորուստներնեն ու դրանք գալիս են մեզ հուշելու, թե ինչպես ապրենք այս կյանքը։ Նույն կերպ մեր այս կյանքի տրավմաները մեր հաջորդ կյանքում խալերի տեսքով ի հայտ կգան։

Հետաքրքիր է, որ այս գիտնականները վստահեցնում են անգամ, որ եթե մարդը կարողանա հիշել իր նախորդ կյանքի սիրուն, ապա կիմանա, որ այս կյանքում իր սերն ու նախկին կյանքում իր սերը նույն խալից են ունեցել։ Ըստ նրա՝ մենք ենթագիտակցորեն գնում ու ընտրում ենք նույն մարդուն։

Վերջում նրանք խորհուրդ են տալիս հնարավորինս ուշադիր հետևել խալերին, քանի որ դրանք մարդու մասին ավեի շատ բան կարող են պատմել, քան մեզնից որևէ մեկը կարող է պատկերացնել։