«Խոնարհվում եմ Ձեր եւ Ձեր ընտանիքների առաջ» Նիկոլ Փաշինյանը պարգևատրել է զոհված զինծառայողներին

Հենց նոր ստորագրեցի՝ Հայաստանի պետական սահմանի Տավուշի հատվածի պաշտպանության ժամանակ զոհված՝ մայոր Գարուշ Համբարձումյանին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով,

կապիտան Սոս Էլբակյանին Արիության մեդալով,

կրտսեր սերժանտներ Սմբատ Գաբրիելյանին եւ Գրիշա Մաթեւոսյանին Մարտական ծառայության մեդալներով

հետմահու պարգեւատրելու վերաբերյալ Հանրապետության նախագահին ուղղված միջնորդությունը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Խոնարհվում եմ Ձեր եւ Ձեր ընտանիքների առաջ՝նահատակված եղբայրներ: Մենք պիտի՛ կարողանանք արժանի լինել Ձեզ եւ Ձեր սխրանքին: Եւ կլինե՛նք:

Կեցցե՛ Հայոց հաղթական բանակը»,-գրել է նա: