Խորը դեկոլտեով ու համարձակ բացվածքով զգեստ․ Մերի Հակոբյանի գրավիչ կերպարը

Դերասանուհի Մերի Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել, որում իր հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է գրավիչ կերպարում:

Instagram-յան էջում հրապարակված կադրում դերասանուհին կերպարանք է ընդունել նստած։

Նա կրում է մեջքը բաց, խորը դեկոլտեով, ոտքի հատվածում բացվածքով ատլասե, երկարափեշ զգեստ։

Երիտասարդ դերասանուհին հավաքել է վարսերը, մեղմ շպարով է։ Կերպարն ամբողջացրել են զարդերը։

Հրապարակմանը կից Մերին ռուսերեն լեզվով կատարել է հետեւյալ գրառումը․

«Ջուրն աշխարհի ամենափափուկ ու ամենաթույլ արարածն է, բայց ամուրն ու պինդը հաղթահարելու մեջ այն անպարտելի է, եւ աշխարհում չկա հավասար․․․»։