Խուլ փեսան չի հասկանում, թե ինչու հարսնացուն չի մոտենում իրեն. մի քանի րոպե անց տղամարդը սկսում է արտասվել (տեսանյութ)

Հարսանիք բառը ինքնին ուրախություն է: Իսկ, երբ լսում ենք, որ ինչ-որ մեկը այդ իրադարձության ժամանակ կարևոր քայլ է արել, էլ ավելի ենք ուրախանում: 

Սակայն, ինչ արել է այս աղջիկը, Էլիզաբեթը իր հարսանիքի ժամանակ, շատերին է հուզել: 

Էլիզաբեթի և Սքոթի հարսանքիը տեղի է ունեցել 2018 թվականին, հունվարի 27-ին, Սիդնեյ քաղաքում: Հասրիկը մուտք է գործել իր որդու հետ: Այդ ընթացքում նա պատրաստվում էր շատ կարևոր իրադարձության, որը իսկապես դառնալու էր մեծ անակնկալ:

Նրա ամուսնիը, Սքոթը լսողությունը կորցրել էր 5 տարեկանում, իսկ 3 տարի անց լրիվ խլացավ:
Զույգը ծանոթացել է «Tinder»-ի միջոցով երկու տարի առաջ: Կինը այնքան էր սիրում այս տղային, որ սկսում է սովորել խուլ ու համրերի լեզուն:

Ամուսնությունից 3 ամիս առաջ Էլիզաբեթը գաղտնի սովորում է այն երգի բառերը, որով որ պետք է գնար խորանի առջև: Դա «A Thousand Years» է:

Երբ Սքոթը հասկացավ, թե ինչ է անում իր ապագա կինը, չկարողացավ զսպել արցունքները: 

Նրանց հուզիչ վիդեոն արդեն 400 000 դիտում է հավաքել: Զույգը շատ ուրախ է, որ կարողացել է հազարավոր մարդկանց ցույց տալ թե որքան կարևոր է խուլ ու համրերի լեզուն: 

«News.com.au» տված հարցազրույցի ընթացքում Էլիզաբեթը նշում է, որ հազարավոր նամակներ է ստացել ողջ աշխարհից: Նրա խոսքերով մարդիկ շատ տպավորված են այս տեսքահոլովակից: Հիմնական նամակները գալիս են խուլ ու համր երեխաների ծնողներից, ովքեր վստահ են, որ իրենց երեխաները կյանքում կգտնեն իրենց երկրորդ կեսին: