Ծերությունը նրանց կողքով է անցել. Գերմանացի ամուսինները գրավում են ոչ միայն կենսունակությամբ. (լուսանկարներ)

Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում բնակվող զույգին ոչինչ չի խանգարում ակտիվ ապրել: Բրիտ Քանյան և Գյունտե Կրաբենհյուֆթը անկախ պատկառելի տարիքին, բավականին ակտիվ կյանքով են ապրում և հասարակության մեջ հայտնվում են մշտապես հետաքրքիր հագուստով:

Ավելին, ուր էլ որ գնան, իրենց անթերի արտաքինով և ոճային հագուկապով շնորհիվ մշտապես ուշադրության կենտրոնում են:

Զույգը տարիների ընթացքում սովորել է համադրել մեկը մյուսի զգեստապահարանները և ստեղծել կերպարներ, որոնք միշտ նորաձև կլինեն։ Գյունտե Կրաբենհյուֆթի լուսանկարները մի քանի տարի առաջ մեծ տարածում էին գտել համացանցում, շատերը նրան նույնիսկ «Հիփսթեր պապիկ» էին անվանում։ 

Մինչդեռ Կրաբենհյուֆթն իր առողջությունը վերագրում է առողջ ապրելակերպին, մասնավորապես՝ պարին, ինչով սկսել է զբաղվել դեռևս վաղ տարիքում։

Նրա խոսքով՝ նորաձևությունը միշտ մեծ տեղ է զբաղեցրել իր կյանքում։ Նրա համար նորաձևությունը ներքին և արտաքին աշխարհների ներդաշնակության արտացոլումն է։