Ծովառյուծը կետի բերանում. տեսարան, որը կյանքում մեկ անգամ է հնարավոր տեսնել և լուսանկարել

Սապատավոր կետը կուլ է տալիս ծովառյուծին։ Այս յուրահատուկ լուսանկարի հեղինակը 27-ամյա կենսաբան Չեյզ Դեքերն է։ Լուսանկարը նկարվել է Կալիֆորնիա նահանգի Մոնտերեյ ծոցում։

Վայրի բնության սիրահարների մի խմբի հետ հուլիսի 22-ին ծով էր դուրս եկել կետերին ուսումնասիրելու համար։ Տարվա այս ժամանակահատվածում այստեղ կարելի է տեսնել  մոտ հարյուր նմանատիպ կաթնասուն և հազարավոր ծովառյուծներ։

Նրանք տեսել են ծովային կենդանիների համեմատաբար փոքրիկ խումբ՝ կազմված 3 կետերից և մոտ երկու հարյուր ծովառյուծներից։

Նավակի ուղևորները հետևում էին, թե ինչպես են կենդանիները փոքրիկ ձկներ որսում, երբ հանկարծ կետերից մեկը դուրս է թռել ջրից՝ բերանում ավելի մեծ զոհ։

Լուսանկաիչը պատմում է, որ վայրկյանից էլ քիչ ժամանակ է ունեցել, որպեսզի հասկանա, թե ինչ է տեղի ունենում և լուսանկարի։ Նա վստահ է, որ նման տեսարան կյանքի մեջ մեկ անգամ է հանդիպում։