«Կամանդի՜ր, մեկը քո վրա ա գալիս․․»․ Բացառիկ տեսանյութ, թե ինչպես են հերոս տղերքը խոցում թշնամական ԱԹՍ-ը

Ինչքան էլ որ ցավալի է, այնուամենայնիվ երկրում պատերազմ է: Բազմադարյան պատմություն կերտած ազգը հիմա կրկին կանգած է գոյության պայքարի առջև: Մեր նպատակն է հասնել խաղաղության, ապրել ազատ երկրում` խաղաղ երկնքի տակ: Եւ մեր պայքարն արդար է: Մենք հավատում եմ մեր լուսավոր ապագային:

Սահմանում կանգնած ամեն զինվոր մեզ ամեն անգամ նվիրում է ապրելու եւ արարելու ևս 1 հնարավորություն: Հային բնորոշ է միասնությունը: Ամենաբարդ պահերին մենք մեկ բռունցք ենք դառնում, ավելի շատ սկսում գնահատել մեր երջանիկ պահերը ու փորձում կրկին հետ բերել դրանք: Հայերն ամբողջ աշխարհից վերադառնում են հայրենիք` իրենց ներդրումն ունենալու համար հայրենիքի պաշտանության նվիրական գործում:

Ողջ աշխարհը ծվարել է լռության մեջ: Թվում է, թե չունեն աչքեր` տեսնելու համար հայ ժողովրդին պատած արհավիրքը: Չունեն ականջներ լսելու համար ամեն օր կորզված անմեղ ու բարի կյանքերի մասին: Ուզում են Ձեզ ներկայացնել մի տեսանյութ ռազմաճակատից:

Դիտեք ստորև`