Կառավարության 80 տոկոսը կփոխվի. Նիկոլ Փաշինյանը վճռական է տրամադրված. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի կառավարության մոտ 80%-ին փոխել։ Իշխող ուժն այս օրերին կադրային փնտրտուքների մեջ է, քանի որ ցանկանում է նախարարներին ևս փոխել:

Մեր աղբյուրները փոխանցում են, որ կառավարության կազմն առաջիկայում լքելու են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, նաև այդ ցուցակում կան ՊՆ փոխնախարարներ, ովքեր պետք է լքեն իրենց պաշտոնները:

Իշխանության կարծիքով՝ կառավարության ներկայացուցիչները պատերազմական դրության ժամանակ անգործության են մատնված եղել, ինչի համար էլ պետք է լքեն իրենց պաշտոնները: Բացի այդ, մինչ այս էլ ովքեր հանրության լայն շրջանում ունեցել են ցածր հեղինակություն, պետք է հեռանան։ Խնդիր է դրված։

Նկատենք՝ պաշտոններից ազատումների շարքն արդեն սկսվել է, և ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանից հետո իր պաշտոնին հրաժեշտ տվեց նաև փոխնախարար Շավարշ Քոչարյանը, սակայն հենց ԱԳՆ-ում ևս հրաժարականների շքերթ է լինելու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: