Կարելի՞ է ամեն օր «սիրով» զբաղվել

Սե քսու ալ բնույթի բազմաթիվ ու բազմաբովանդակ նամակ-հարցերից ընտրել եմ ամենահաճախ տրվողներն ու սե քսո լոգ Վահե Ասրյանի մասնագիտական օգնությամբ արձագանքել դրանց: Եվ այսպես` 4 հարց:

1.Կարելի՞ է արդյոք ամեն օր «սիրով» զբաղվել։

Կարելին ու չի կարելին փոքր-ինչ հարաբերական հասկացություններ են այս կոնտեքստում: Մեկի համար սե քսու ալ բավարարվածության նորմը օրական 2 անգամ սե ք սն է, մյուսի համար՝ ամսական 4-6 անգամն էլ միանգամայն ապահովում է սե քսու ալ երջանկության զգացումը: Այստեղ առավելագույնը կարելի է հաճախակի սե ք սի բոնուսներն ու դրական կողմերը թվել, որից ինքներդ եզրակացություն կանեք: Եվ այսպես.

*Մերձեցումը նվազեցնում է բորբոքային պրոցեսների հավանականությունը. հեշ տոցա յին ուղիների ու ար գան դի ներքին մերսման հաշվին՝ ինտենսիվանում է արյան շրջանառությունն ու ակտիվանում են միկրոօրգանիզմները, որոնք ուղղված են բորբոքային երեւույթների դեմ պայքարին: 

*Կլիմաքսի որոշակի հետաձգում. մշտական մերձեցման դեպքում տեղի է ունենում կնոջ օրգանիզմի ներքին ու արտաքին մակերեւույթների երիտասարդացում: Արյան ակտիվ շրջանառությունը սնուցում է բոլոր բջիջները:

*Մկանային համակարգի ուժեղացում. մերձեցումը, բնականաբար, բարերար է ազդում մկանային զանգվածի վրա՝ բավականին լավ փոխարինելով ֆիզիկական ծանրաբեռնվածությանը: (Չէի ասի, որ լիարժեք կարող է փոխարինել, բայց եթե բաց եք թողնում մի պարապմունքը, արժե կրկնապատկել մերձեցման տևողությունը): 

*Քաղցկեղի կանխարգելում. կրծքագեղձերի հաճախակի մերսումն օգնում է կանխարգելել չարորակ գոյացությունների առաջացումը կրծքում: (Ըստ այդմ` արժե յուրաքանչյուր մերձեցման ընթացքում մանրակրկիտ ուշադրություն հատկացնել կրծքերին, ինչու ոչ):

*Գլխուղեղի աշխատանքի ակտիվացում. եւ կրկին, արյան ինտենսիվ շրջանառությունը նպաստում է նաեւ գլխուղեղի աշխատանքի արագացմանը: (Հատկապես, եթե մերձեցումն ամենօրյա է: Այդպես, բացի գեղեցկանալուց, կարելի է նաեւ խելացի դառնալ, փաստորեն):

*Դրական էմոցիաներ. «Սիրով» զբաղվելու ընթացքում արտադրվող «երջանկության հորմոնները» լավ տրամադրություն են ապահովում:

*Մտերմացում. հաճախակի «շփումը» միավորում է մարդկանց, ամրացնում վստահության շեմը, ինքնագնահատական բարձրացնում, սթրես հանում:

*Լավ քնաբեր է. Այդ ամենի ժամանակ տեղի է ունենում հիպնոպեպտիդների արտազատում, որոնք հանգստացնում են մարդուն ու նպաստում ննջելուն։