Կարինե Կարապետյանը ով ռինգում ջախջախել էր Ռամիլ Սաֆարովի քրոջը՝ վիրավոր է

Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում ադրբեջանական ագրեսիան ետ մղելու համար՝ Կարինեն նույնպես մեկնել էր առաջնագիծ։ Կարինեն Արցախ մեկնել էր սեպտեմբերի 28-ին։ Նա այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել էր՝

«Իմ ոգին պարտվել չգիտի։ Ես նույնպես գրվեցի կամավոր, շուտով կմիանամ քաջ տղերքին», գրել էր Կարինեն։

Կարինեն առաջնագիծ էր մեկնել Ալբերտ Ղազարյանի հետ միասին, ով հաղթեց ադրբեջանցուն և ռինգում բարձրացրեց Արցախի դրոշը։

Նշենք, որ Թբիլիսիում տեղի ունեցած «Մարտեր առանց կանոնների» առաջնությունը, որտեղ Հայաստանը ներկայացնում էր Կարինե Կարապետյանը, ով մրցում էր Ռամիլ Սաֆարովի քրոջ՝ Ռենա Սաֆարովայի հետ:

Կարինեն իր հաղթանակը այդ օրը նվիրեց Գուրգեն Մարգարյանի հիշատակին։