«Կարմիր խաչին վճարում է Պուտինը. «ինքնասիրություն» բառի մասին լսած կա՞ք»․ Բաբկեն Պիպոյան

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Կեցցեն «Իմ քայլն» ու Նիկոլը

Մեր գերիներին վերադարձնելու և մեր անհայտ կորածներին փնտրելու համար` Կարմիր Խաչին վճարում է Պուտինը:

Լավ ե՞ք, «ինքնասիրություն» բառի մասին լսած կա՞ք: Լավ է գոնե Պուտինը մեր փոխարեն, մեր տղերքի համար գործ է անում: Ամոթից մեռնելու հերթական ժամը:

Գոնե տղերքը շուտ վերադառնան` մխիթարվենք: Աստված առաջ»: