«Կարող ա ջարդեմ կամերան». դիմակ չկրող աղջիկը վեճի բռնվեց ոստիկանների և «Էպիկենտրոն»-ի լրագրողի հետ
Ոստիկանությունը շարունակում է ուժեղածված ծառայություն իրականացնել հանրապետության տարածքում: «Էպիկենտրոն»-ի նկարահանող խումբն այսօր շրջայց է կատարել Երևանի տարբեր վարչական շրջաններում:
Քաղաքացիները դժգոհել են ամեն քայլափոխի ոստիկանների հանդիպելուց և վարչական տույժի ենթարկվելուց:
Մեր նկարահանող խումբը նաև ֆիքսել է, թե ինչպես է դիմակ չկրող աղջիկը նախ լեզվակռվի մեջ մտնում ոստիկանների հետ, ապա թաքցնում իր անձնական տվյալները, իսկ հետո սպառնում կոտրել մեր տեսախցիկը: