Կենդանակերպի ձեր նշանը հրեշտակների՞, թե՞ չարքերի շարքին է դասվում

Կենդանակերպի ձեր նշանը հրեշտակների՞, թե՞ սատանաների շարքին է դասվում:

1. Կշեռք
Ամենամաքուրն է Կենդանակերպի բոլոր նշաններից: Նրանք հավատարիմ են, նրբագեղ, չեն կորցնում ինքնատիրապետումը ցանկացած իրավիճակում: Գեղեցկություն են տեսնում ամեն ինչում, կարծում են, որ կյանքը չափազանց կարճ է մանրուքների համար մտահոգվելու համար: Նրանք հավասարակշռություն կբերեն իրենց կողակցի կյանք, միշտ կհետևեն, որ նրա համար հարմարավետ լինի: Մի՞թե հրեշտակ չեն:

2. Ցուլ
Եթե իսկական ընկեր եք ուզում ձեռք բերել, ուշադրություն դարձրեք Ցուլին: Նրանք մաքուր սիրտ ունեն, չեն վնասում շրջապատողներին: Նրանց դուր է գալիս ժպիտը ուրիշների դեմքին: Այդպիսի մթնոլորտը նրանց հույս է տալիս, որ այս աշխարհն այնքան վատը չէ, որքան ասում են։

3. Ձուկ
Միշտ ապրում են իրենց երևակայական աշխարհում: Չափազանց առատաձեռն են, սիրում են աջակցել մտերիմներին և հոգ տանել նրանց մասին: Երբ մարդիկ իրենց փոխադարձաբար չեն պատասխանում, դրա պատճառով շատ են տառապում: Բայց ի վերջո հանգում են նրան, որ կյանքը բավական հրաշալի է այդպիսի բաներին ուշադրություն չդարձնելու համար: Ձկները կարողանում են ներել, բայց երբեք չեն մոռանա իրենց հասցված վնասը:

4. Աղեղնավոր
Այս նշանը սեր է խորհրդանշում: Յուրաքանչյուրին կստիպեն ժպտալ և իրեն հնարավորինս լավ զգալ: Աղեղնավորների համար սերը ուժ է, որն աշխարհին ստիպում է պտտվել: Ամենաշատն ատում են կեղծավորությունը․ այդ դեպքում նրանց ներսում իսկական սատանա է առաջանում:

5. Ջրհոս
Իսկական բարության նշան է: Պատրաստ են անկեղծ ժպիտով օգնել շրջապատում բոլորին: Որպես կանոն, ձգում են մարդկանց: Նրանց դուր է գալիս բոլորին երջանիկ տեսնել, գլխավորը՝ իրենք են այդ երջանկության պատճառը: Նրանց ներսի միակ սատանայական բանը հսկայական սեքս-դրայվն է, որը երբեմն կարող է խնդիրներ առաջացնել:

6. Երկվորյակ
Այս նշանը երբեմն կարող է լավը լինել, երբեմն՝ վատը: Այդպիսի մարդիկ նման են հրեշտակների, ովքեր պայքարում են ներքին սատանայի դեմ: Դրական էներգիա և վարակիչ ժպիտ ունեն:

7. Առյուծ
Առատաձեռն են, բարեկամական, աջակցող և հանգիստ: Բայց այդ ամենը կարող է վերանալ, եթե դուք նրանց ցավ պատճառեք: Գիտեն ինչպես պաշտպանվել, ուստի նրանց ցավեցնելու դեպքում կարող եք սարսափելի վրեժի սպասել:

8. Խեցգետին
Համեմատաբար հանգիստ է, բայց եթե նրան վատություն անեք, անմիջապես կվերածվի գազանի, ում պատճառով կզգաք՝ ինչ է դժոխքը: Ունենում են իրենց վերելքները և անկումները, ամենաշատը սուտն են ատում: Կատաղության մեջ խղճահարություն չունեն:

9. Կույս
Գրավում է մարդկանց, բայց եթե ինչ-որ մեկը նրանց մեջ վատ կողմն արթնացնի, այդ մասին մինչև վերջ կափսոսա: Երբեք Կույսերի մասին մակերեսորեն մի դատեք:

10. Խոյ
Այս նշանը յուրաքանչյուր ընկերախմբի հոգին է: Անկախ նրանից՝ մենք խոսում ենք խաբեության, բամբասանքների կամ դավաճանության մասին՝ նրանք կարող են դա անել առանց աչքը թարթելու: Հետո նրանք կզարմանան՝ ինչու դրախտ չեն ընկնում:

11. Այծեղջյուր
Այս նշանը խնդիրներ չի առաջացնում. նրանք իրենք են խնդիր: Այծեղջյուրները պարզապես չեն ուզում բարիք գործել, որովհետև վատ բաներով զբաղվելն ավելի հետաքրքիր է:

12. Կարիճ
Այս նշանն այրվում է, կարծես նոր դուրս եկավ դժոխքից: Բարի գործերը նրանց ոլորտը չեն, նրանք ուզում են առաջին հերթին սեփական ցանկությունները բավարարել: Նրանց սեռական հակումը սատանայական ուժեղ է: Կարիճի հետ ամեն անգամ հանդիպելիս պատրաստ եղեք մեծ հույզերի հորդելուն և իսկապես խենթացնող հաճույքի: