Կենդանակերպի նշաններ, որոնք ամենաշատն են ստում
Մարդիկ բաժանվում են երկու խմբի, նրանք, ովքեր հավատում են աստղերին և նրանք, ովքեր չեն հավատում:
Աստղաբանները պնդում են, որ այդ ոլորտի գիտելիքները օգտակար են բոլորի համար:
Հավանաբար շատերը կհամաձայնվեն, որ կենդանակերպի այս նշանները ստախոսության մեջ իրենց հավասարը չունեն, չնայած, որ չկա մարդ, որ կյանքում գոնե մեկ անգամ ստած չլինի;

Կարիճ
Կարիճները իրավիճակը հսկողության տակ պահելու իրենց եսասիրական մղումներում շատ հեռու են գնում: Նրանք նկատում են ամեն ինչ և դա թույլ է տալիս նրանց վարպետորեն ստել՝ ժպտալով և շատ բարի հայացքով:
Սակայն նրանք շատ ծանր են տանում, երբ իրենց են խաբում, խաբված լինելը Կարիճի համար ամենածանր հարվածներից է և Կարիճը կպատասխանի տասնապատիկ ավել ստով:
Երկվորյակներ

Երկվորյակների սուտը մազոխիզմի մի տեսակ է, քանի որ նրանք ավելի շատ են տուժում իրենց իսկ ստերից: Նրանք իրականում այնքան են ստում, որ խճճվում են իրականության և իրենց ստերի միջև:
Իրականում, Երկվորյակները աշխարհը չեն տեսնում ինչպիսին որ կա և որպես հետևանք կեղծ եզրահանգումներ են անում: Սակայն նրանց սուտը պետք չէ սրտին մոտ ընդունել, նրանց սուտն անվնաս է:
Խոյ

Խոյերը հաճախ են ստում և չեն մտածում իրենց ստի հետևանքների մասին: Խոյերը իշխող մարդիկ են, ովքեր պատրաստ են ամենամեծ ստին իրենց ցանկալի արդյունքին հասնելու համար, նրանք ընդհանարպես շատ դաժան են իրենց նպատակին հասնելու ճանապարհին: Նրանք ընտրում են այնպիսի մարկանց, ովքեր չեն կարողանում մերժել:
Խոյի նշանի տակ ծնվածները ծնվել են ղեկավար լինելու համար, այդ իսկ պատճառով նրանք միշտ և ամեն ինչում իրավացի են, նրանք բոլորին կարողանում են համոզել իրենց արդարացի լինելու մեջ: