Կեսգիշերից ամբողջ Բաքուն և Ադրբեջանի այլ շրջաններ, մնացել են մթության մեջ

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս-Ադրբեջանը», կեսգիշերին ժամը 00: 20-ին ամբողջ Բաքուն, ինչպես նաեւ Ադրբեջանի այլ շրջաններ, թաղվել են մթության մեջ։ Մինգեչաուր քաղաքի ամենամեծ ՀԷԿ-ում տեղի ունեցած պայ թյունն ըստ ադրբեջանական կայքերի՝ Բաքու, Սումգայիթ, Շիրվան, Գյանջա, Ագդաշ, Բարդա, Գախ քաղաքների և այլ շրջանների հոսանքազրկման պատճառ է հանդիսացել։