Կինը 24 տարի իրեն ու քույրերին փակեց հյուրանոցի համարում ու ոչ ոքի ներս չթողեց, մինչև նրանց գտավ ոստիկանությունը. ինչո՞ւ էր նա թաքնվում

Որպեսզի ապահովի իրեն ու իր փոքր ընտանիքին, նա խաբեց իր սիրած տղամարդուն ու ամբողջովին տիրացավ նրա փողերին, սակայն այն, ինչ եղավ հետո, փոխեց նրա բոլոր պատկերացումները հարուստ ապրելակերպի մասին։ 

Բենջամին Վուդսը «New York Daily News» ամսագրի ու բիզնեսի տնօրենն էր։ Նա հայտնի միլիոնատեր էր, ով սիրում էր վազել գեղեցիկ կանանց հետևից ու տիրանալ նրանց սրտին։ Այսպես՝ մի օր հայտնի հարուստ սրտակերը նամակ ստացավ ինչ-որ անծանոթուհուց, ով ներկայանում էր որպես ազնվականների աղջիկ՝ պատրաստ դառնալ Բենջամինի սիրուհին, որովհետև վստահ էր, որ իր գեղեցկությամբ կմթագնի հայտնի միլիոնատերի սիրտը։

Այդպես էլ եղավ. Էլեն Ուոլշը, ով ներկայանում էր որպես Իդա, միանգամից անցավ «հարցազրույցն» ու դարձավ Վուդի սիրուհին։ Ամեն ինչ սկսվել էր նրանից, որ Իդան կարդացել էր թերթերից մեկում Բենջամինի հարստության մասին ու որոշել, որ ամեն կերպ պիտի տիրանա հարստությանը։ Նա 17 տարի փոքր էր Բենջամինից և վստահ էր, որ հեշտությամբ կխաբի վերջինիս։ 

Հետաքրքրականն այն է, որ Բենջամինն այդ ժամանակ ամուսնացած էր ու իբր ապրում էր «երջանիկ» ընտանեկան կյանքով, սակայն անգամ դա չխանգարեց Իդային։ Նա հասավ նրան, որ կնոջ մահից հետո Բենջամինն անմիջապես ամուսնացավ իր հետ և դարձրեց նրան իր սեփականության կիսողներից մեկը։ 

Բենջամինը խաղամոլության հակում ուներ։ Երբ նա խմում էր, սկսում էր այցելել խաղատներ ու ծախսել ամբողջ ունեցվածքը։ Իդան որոշել էր չխանգարել Բենջամինին։ Նա բացարձակ չէր ստիպում վերջինիս հրաժարվել իր սովորություններից, սակայն պայման էր դրել, որ եթե Բենջամինը հաղթի, ուրեմն՝ պետք է գումարի կեսը տա իրեն, իսկ եթե պարտվի, պարտված գումարը պետք է տա Իդային։

Ստիպված Բենջամինը սկսեց պարտքեր կուտակել։ Ինչ-որ պահի նա ստիպված էր հենց Իդայից խնդրել իր փողերը, որոնք Իդան տալիս էր մեծ դժկամությամբ։ Մի անգամ էլ՝ թուլության պահին, Իդան առիթից օգտվեց ու ստիպեց Բենջամինին հրաժարվել իր ամբողջ ունեցվածքից՝ հօգուտ Իդայի։ Նա սեփականաշնորհեց ամուսնու ամբողջ ունեցվածքը։ Դրանից հետո Բենջամինը մահացավ՝ ամբողջությամբ աղքատության մեջ թաղված։ 

Թերթերը սկսեցին գրել, որ խեղճ մարդուն մահվան հասցրեց իր ագահ կինը։ Իդան մատնվեց վախի։ Նա վախենում էր, որ իր ահռելի ունեցվածքը կգողանան։ Ամեն օր նա վախով էր մտնում անկողին։ Մի օր էլ նա որոշում կայացրեց. պետք է հավաքի իր ամբողջ ունեցվածքն ու փակվի հյուրանոցի համարում։ Նա վերցրեց իր երկու քույրերին ու նրանց հետ միասին փակվեց հայտնի հյուրանոցներից մեկի համարում։

Նրանք հյուրանոցում մնացին 24 տարի։ Ոչ ոք իրավունք չուներ մտնելու համար։ Իդան բոլոր սպասարկողներին դռան տակից փող էր տալիս, որպեսզի նրանք սնունդը թողեն համարի դռան մոտ։ Նա այնքան աղքատիկ էր սնվում, որպեսզի ոչ ոք գլխի չընկնի, որ ինքը հարուստ է, ու նույնն էլ ստիպում էր, որ ուտեն իր քույրերը։ Ամեն ինչ վերջացավ 1932թ.-ին, երբ մի ծեր կին օգնություն էր կանչում, ու հյուրանոցի աշխատակիցները ստիպված էին ոստիկանություն կանչել։ 

Արդյունքում պարզվեց, որ Իդայի քույրը մահացել է, բայց նա մահացել էր 1928թ.-ին, սակայն Իդան 4 տարի ոչ ոքի չէր ասել դրա մասին։ Ոստիկանները ներս մտնելուն պես ուղղակի շոկի ենթարկվեցին։ Նրանք գտան հսկայական փողերի կույտեր, ոսկիներ ու տարբեր թանկարժեք իրեր։ Պարզվեց, որ Իդան տարիներ շարունակ ուղղակի խաբել ու թաքնվել է բոլորից՝ իր ունեցվածքը պահպանելու համար։ Իդայի մասին սկսեցին նորից գրել թերթերն, ու այս պատմությունը տարածվեց աշխարհով մեկ։ Բոլորը ևս մեկ անգամ համոզվեցին, որ ագահությունը կարող է կործանել յուրաքանչյուրին։