Կնոջ «անմեղ» սովորություններ, որոնց պատճառով տղամարդը նրան թողնում է

Կա կանանց այնպիսի տեսակ, որոնցից տղամարդիկ փախչում են առանց հետ նայելու, նույնիսկ եթե սիրում են։ Իսկ պատճառն այն է, որ նրանք չեն կարողանում համակերպվել այդ «անմեղ» կանացի սովորությունների հետ։

Տհաճ հարցեր տալ

«Իսկ դու ինձ սիրու՞մ ես», «Իսկ քո բարեկամները ե՞րբ են…» և նմանատիպ այլ հարցեր իրոք նյարդայնացնում են, քանի որ դրանց պատասխանները կա՛մ պարզ են, կա՛մ երկուսի համար էլ անհայտ են։

Վերահսկել

Երբ կինը փորձում է վերահսկել տղամարդու զանգերը, հաղորդագրությունները, նամակները, երբ միշտ փորձում է տեղյակ լինել, թե որտեղ և ում հետ է նա ժամանակ անցկացնում, տղամարդն այնպիսի դիսկոմֆորտ է զգում, որ վաղ թե ուշ որոշում է հեռանալ։ Եթե կինը չի վստահում իր տղամարդուն, նա պետք է հասկանա, որ խնդիրը ոչ թե նրա, այլ իր մեջ է։

Չհարգել անձնական տարածքը

«Վերահսկում» կետի շարունակությունն է։ Նրա կյանքն ամբողջովին ձեզանով գրավելու փորձերը նույնպես ինչ-որ տեղ վերահսկման մի տեսակ են։ Հիշեք, որ «մշտապես միասինը, միշտն ու ամենուրը» ավելի շատ փչացնում են ձեր հարաբերությունները, քան մոտեցնում են ձեզ։

Սարսափելի արտաքին տեսք

Չխնամված տեսքը, թափթփված հագուստն իրեն չսիրող կնոջ տիպիկ տեսակն է։ Եվ գիտեք, ավելի վատ բան չկա տղամարդու համար, քան կինը, որի հետ անհարմար կզգաս ռեստորան գնալ նրա արտաքինի պատճառով։